Մի քահանա, ով հոգնեց լսելուց մարդկանց պատճառաբանությունները, թե ինչու եկեղեցի չեն այցելում, որոշեց գրել հետևյալը։
Մի քանի պատճառ, թե ինչ՞ու ես չեմ լվացվում
- Մանուկ ժամանակ ինձ ստիպում էին, որ ես լվացվեմ, այդ իսկ պատճառով հիմա չեմ լվացվում
- Ինձ երբեք չեն սովորեցրել լվացվել
- Նրանք, ովքեր լվացվում են, երեսպաշտներ էն։ Իրենց թվում է, թե իրենք ուրիշներից մաքուր են
- Չեմ կողմնորոշվում, թե որ օճառն է ավելի լավը
- Ես սովորաբար լվացվում էի, սակայն մի օր ուղղակի ձանձրացա դրանից
- Ես լվացվում եմ միայն կարևոր տոների ժամանակ՝ ինչպիսիք են Սբ. Ծնունդը և Սբ. Հարությունը
- Ընկերներիցս ոչ մեկ չի լվացվում, այդ իսկ պատճառով ես էլ չեմ լվացվում
- Ես կվերսկսեմ լվացվել, երբ ծերանամ և շատ կեղտոտ լինեմ
- Ուղղակի ժամանակ չունեմ
- Ջուրը ձմռանը շատ սառն է, իսկ ամռանը՝ շատ տաք
- Չեմ ուզում, որ օճառ պատրաստողները իմ հաշվին հարստանան
- Բոլոր օճառները նույնն են և դրանք պատրաստված են սպիտակ խալաթներով մարդկանց կողմից
- Աշխարհի բոլոր պատերազմների պատճառը օճառներն են
- Բոլոր տեսակի օճառները ունեն իրենց թերրությունները։ Ես գործածում եմ երեք տեսակ միասին։ Դա լավագույն համադրությունն է
- Գիտությունը արդեն ապացուցել է, որ նույնիսկ ամենակատարյալ օճառը չի կարող վերացնել բոլոր մանրէներն ու կեղտի ատոմները, ուստի՝ լվացվելը կեղծիք է և «օպիում բոմժերի համար»
- Բոլոր օճառները պարունակում են քիմիական տարրեր և չափազանց վնասակար են մարդու մաշկի համար
- Դուք կարող էք վարժեցնել ձեր զավակներին օճառի գործածմանը։ Երբ նրանք մեծանան, նրանք ինքները կհասկանան, թե լվացվելը իրենց համար լավ է, թե վատ, և եթե լավ է, ապա այդ դեպքում որ օճառը պիտի օգտագործեն։
Նյութի աղբյուր՝ http://whoisyousuf.blogspot.com/2012/08/blog-post_9.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



