Yerevannews.am-ը գրում է.

Վերջերս բրիտանական «Times»-ը անդրադառնում է Ուկրաինայի արևելքում ընթացող դեպքերին գրելով «Ուկրաինայի առաջնորդը հաղթանակում է երկրի միասնականության համար մղվող պայքարում»:

Թերթը հակվում է այն կարծիքին, որ նույնիսկ սահմանափակ սանկցիաները ընդդեմ Ռուսաստանի, ունեցել են իրենց ազդեցությունը Կրեմլի դիրքորոշման վրա և ստիպել են նրան գնալ զիջումների, որոնցից առաջնային է ուղղակի զիված միջամտությունից հրաժարումը: Նշվում է նաև, որ Պորոշենկոն ցուցաբերել է համառություն ու խիզախություն, երբ երկրի գլխավորի դերում հանդես էր գալիս ընդհամենը երեք շաբաթ:

Թերթը մասնավորապես գրում է. «Նա Ռուսաստանի հետ հարաբերություններում արել է ավելին, քան իր նախորդը՝ 4 տարիների ընթացքում»: Նա վարում էր ռիսկային քաղաքականություն միակողմանի դադարեցնելով կրակը երկրի արևելքում, սակայն, ինչպես պարզվեց, ռիսկն արդարացված էր: Այժմ կյանքը Ուկրաինայում քիչ-քիչ ընկնում է իր բնական հունի մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել