Ի՞նչ է տալիս մարդուն Քրիստոսի պատվիրաններով ապրելը`
- Կրքերից (նախանձ, կեղծավորության, ամբարտավանութիւն, հպարտություն, ատելություն եւ այլն) բուժում և առողջացում: Եվ միության Աստծո հետ, այսինքն՝ հենց ինքը ՍԻՐՈ հետ, որ մեծագույն երանություն է մարդու համար երկրի վրա եւ երկնքում:
Ի՞նչ բան են կրքերն ու որտեղից են նրանք առաջանում
- Կրքերը, դրանք հիվանդություններ են, որ եթե չպայքարենք նրանց դեմ, զարգանում են ու դառնում ավելի մեծ տառապանքի (օրինակ՝ շատակերություն, հարբեցողություն, ինքնահավանություն, հպարտություն). նրանք սկսվում են մեղավոր մտքերից, մեղավոր ցանկություններից, մեղավոր զգացմունքներից: Դրա համար չի կարելի սրանց ազատություն տալ:
Կարո՞ղ է արդյոք մարդը սեփական ուժերով մաքրվել կրքերից ու դառնալ սուրբ:
- Կրքերը (հպարտություն, ատելություն և այլն) հոգևոր հիվանդություններ են: Հետևաբար դրանք պետք է բուժվեն այնպիսի միջոցներով, որ արդեն փորձված են դարերով՝ հայտնաբերված ճգնավոր հայրերի կողմից, որոնք արդեն բուժվել էին այս հիվանդությունից: Ճգնավոր սուրբ հայրերը պնդում են, որ Աստված արմատախիլ է անում այս կրքրերը նրանց մեջ, ովքեր իսկապես ազնվորեն պայքարում են այս կրքերի դեմ՝ իրենց համեստության ու խոնարհության համաձայն:
Սիրելի ընկերներ, այս հարցերն ու պատասխաններն Ալեքսեյ Օսիպովինն են, ով Մոսկվայի Ուղղափառ Աստվածաբանական Ճեմարանի սիրված դասախոսներից մեկն է: Մնացած 9 հարցերի պատասխանները կարող էք կարդալ այստեղ: