Երգչուհի Լիլուն հուլիսի 5-ին նշում էր իր ծննդյան 31-ամյակը:
Դեռ նախորդ գիշերվանից երգչուհու էջում ընկերների արած անակնկալի լուսանկարաներն էին տեղադրվում և այսօր Լիլուն ArmՏtar.am-ին կպատմի ոչ միայն այդ անակնկալի, այլ նաև տեղի ունեցած մյուս հետաքրքիր դեպքերի մասին:
Երգչուհին ծննդյան օրվա 00:00 ժամը դիմավորել է աշխատանքի վայրում՝ հենց բեմում: Առաջինը նրան արտերկրում բնակվող ընկերներից մեկն է շնորհավորել՝ երեք րոպե շուտ զանգահարելով և խնդրելով մոտենալ դռանը, որ իր ուղարկած նվերները և ծաղիկները փոխանցեն:
Այնուհետ իր մտերիմ ընկերուհին, կնքամայրը և կնքահայրը երեկոյան անակնակալ են պատրաստել:
«Իմ ընկեր, PR մենեջեր Լիլինան, կնքահայրս և կնքամայրս երեկոյան շատ գեղեցիկ անակնկալ էին պատրաստել: Երաժշտությունից հեռու լինելով՝ նրանք գեղեցիկ երգ էին ձայնագրել ծննդյանս օրվա համար:
Մատենադարնի դիմաց փուչիկներով զարդարել, Happy birthday-ի պաստառ էին փակցրել, տորթով, կեպարանափոխված պարկերի մեջ մտել և խենթություններ էին անում (ծիծաղում է):
Շարունակությունն` այստեղ