Araratnews.am-ը գրում է.
Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մասուդ Բարզանիի հնչեցրած անկախության մասին հայտարարությունը թե՛ Իրաքում և թե՛ Թուրքիայում լուրջ տարաձայնություններ է ի հայտ բերել հենց քրդական քաղաքական ուժերի միջև:
Մասնավորապես նույն կառավարության փոխնախագահ Քոսրաթ Ռասուլ Ալին երեկ «Ռոյթերս» լրատվական գործակալությանը հայտարարել է, որ եթե քաղաքական իրավիճակը չի հասունացել քրդերը դեռևս տարիներ պետք է սպասեն մինչ անկախության հասնելը: Բանն այն է, որ ի տարբերություն «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» («ՔԺԿ») առաջնորդ Մ. Բարզանիի, վերջինիս փոխնախագահը ներկայացնում է «Քրդստանի հայրենասիրական միություն» («ՔՀՄ») կուսակցությունը, որը դատելով իր ներկայացուցիչների նաև այլ հայտարարություններից, ներկայում կողմնակից չէ անկախության հռչակման:
Սակայն անամպ երկնքում որոտի էր նման հատկապես «Քրդստանի բանվորական կուսակցության» («ՔԲԿ») արձագանքը, որի տեսակետները արտահայտող «Օզգյուր Գյունդեմ» օրաթերթը և «Ֆրաթ» գործակալությունը ուղղակի մեղադրանք էին հնչեցրել Մ. Բարզանիի հասցեին՝ առ այն, որ նրա ներկայացուցիչը Մոսուլը գրավելու վերաբերյալ Հորդանանի մայրաքաղաքում նախօրոք պայմանավորվածություններ էր ձեռք բերել Իրաքի սուննիական խմբավորումների՝ այդ թվում նաև «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ