Փաստորեն, գնալով ավելի են հաստատվում այն խոսակցությունները, որ Կարֆուրը Լֆիկին պատին ա դեմ տվել: Շրջանառվող վարկածներից երկու հիմնական վարկած կա՝
ա. Կարֆուրը գնելու է «Սիթի»-ների ցանցը
բ. Կարֆուրը վարձակալելու է «Սիթի»-ների ցանցը
Ինձ թվում է՝ ավելի հավանական է երկրորդը՝ զուտ նպատակահարմարության տեսակետից: Կարֆուրին մի որոշ ժամանակ է պետք հայաստանյան շուկայում հաստատվելու համար ու պետք է որ իրեն չխանգարեն: Դրա համար, ժամանակավոր վարձակալելով, նա խաղից դուրս է մղում Լֆիկին, ով հետո ուզենա էլ, չի կարողանա նույն մասշտաբներով գործել սուպերմարկետների շուկայում, այնպես որ, խելացի ռազմավարություն է:
Ինչ վերաբերում է լուրին, ապա, կարծում եմ, իրոք արժե սպառել բոնուսային միավորները, եթե ունեք այդպիսին, իսկ «Սիթի»-ի հերքմանը չեմ հավատում, որովհետև հասկանալի է, որ նրանք միանգամայն դեմ չէին լինի չմարված միավորների տեսքով բոնուս ունենալ: Հետո արի ու ստացի դրանք: Իսկ այն, որ «Սիթի»-ն սկսել է որոշ ապրանքներ չստանալ, դա էլ եմ լսել ու լսել եմ հավաստի աղբյուրներից: Մանրից սպառում են կուտակված ապրանքները, որ հետո 0-անալը ավելի հեշտ ու անցավ լինի:
Կից նյութն այստեղ