Օսմանյան թուրքիայի սուլթանական հաճույքների արժեքը, որը հայ մարդու կաշվից էր դուրս գալիս Հսկայական ծախսեր էին կատարվում սուլթանական արքունիքում։ Աբդուլ Ազիզի ժամանակ (1861—1876) պալատի տարեկան ծախսերը կազմում էին 30 միլիոն ֆրանկ, այդ այն դեպքում, երբ անգլիական պալատի ծախսերը կազմում Էին 12 մի¬լիոն, ռուսական և ֆրանսիական արքունիքներինը՝ 26,5 միլիոն ֆրանկ, իսկ ամերիկյան պրեզիդենտինը 124 Հազար ֆրանկ: Ավելին, Աբդուլ Ազիզի Ժամանակ թուրքական պետության եկամուտները կազմում Էին 167 միլիոն 860 Հազար, իսկ ծախսերը* 170 միլիոն 462 Հազար ֆրանկ։ Այս գումարից սուլթանի տրամադրության տակ մնում Էր 50 միլիոն ֆրանկ, նրա ձիանոցի վրա ծախսվում Էր 20 միլիոն, սուլթանի եղբորը տրվում Էր 8 միլիոն 700 Հազար, սուլթանի հինգ ամուսնացած քույրերին 13 միլիոն 500 հազար, նրանց ամուսիններին՝ 2 միլիոն 840 հազար, սուլթանի ավագ որդուն՝ 5 միլիոն, մնացած ութ տղաներին՝ 2 միլիոն 400 հազար, սուլթանի երկու աղջիկներին եւ ազգականներին 2 միլիոն 800 Հազար, սուլթանի 36 կանանց (որոնցից վե֊ցը օրինական) և 30-ը մորգանատիկ (թագավորական տան անձերի ամուսնությունը ազնվականական ծագում չունեցող կնոջ հետ) և 18 հարճերին՝ 4 միլիոն 612 հազար 750 ֆրանկ։ Հարեմի 1780 հարճերին՝ 4 միլիոն 898 հազար, գանձապահին և քսան օգնականներին՝ 1 միլիոն 583 Հազար ֆրանկ: Ներքինիների պետին՝ աշխատավարձ և շրջագայության համար՝ 2 միլիոն 210 հազար, իսկ պալատական աստիճանավոբներին՝ 3 միլիոն 900 հազար ֆրանկ։ Աուլթանական թիանավերի թիավարողներին՝ 1 միլիոն 800 հազար ֆրանկ: Քսան թատերախմբերին ե նրանց ղեկավարող փաշային՝ 4 միլիոն, երկու հազար դռնապաններին, սպասավորներին, պահակներին և դահիճներին՝ 3 միլիոն 900 հա֊զար ֆրակ։ Պալատի թոշակի գնացած ծառայողներին՝ 2 միլիոն 880 հազար և վերջապես հարեմից թոշակի գնացած կանանց՝ 28 միլիոն ֆրանկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել