ԱՄՆ դեսպանը Հայաստանի հասարակությանը հուզող արդեն մի քանի առանցքային հարցերի շուրջ արտահայտում է ՀՀ քաղաքացիների մեծամասնության կարծիքին կամ համոզմունքին, մեղմ ասած, հակառակ տեսակետներ: Հյուրի կարգավիճակում գտնվող հարգելի դեսպանը, կարծում եմ, ելնելով հենց իր ներկայացրած երկրի վարկանիշին չվնասելու անհրաժեշտությունից, կշահի հնարավորինս տվյալ հարցերի վերաբերյալ հայտարարություններից զերծ մնալով:
Բռնապետական իշխանությունների հանցավոր ներկայացուցինչների գովաբանման դրական արդյունքները շատ աննշան և կարճաժամկետ են, միևնույն ժամանակ գտնվելով հայաստանյան հասարակական կարծիքի հետ կատարյալ հակասության մեջ՝ դրանք կարող են ունենալ նաև բավականին երկարաժամկետ բացասական հետևանքներ:
Իշխանությունները գալիս և գնում են, իսկ Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ քաղաքացին հավերժ են: