Այս ինչ է կատարվում: Օգոստոսի 8-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը ըստ էության հավաստիացրել է Պուտինին, որ սեպտեմբերին (ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկելուն պես) Հայաստանը կզիջի սեփական տարածքների տնօրինման իրավուքնը, այսինքն Հայաստանի Հանրապետության պետական սուվերենությունը Ռուսաստանին: Այսինքն, կվավերացվի 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգությանմասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներումռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութունը: Այդ արձանագրությունը նախատեսում է, որ «Կողմերն իրենց տարածքում կազմակերպության անդամչհանդիսացող պետությունների զորամիավորումներ (ուժեր), ռազմական ենթակառուցվածքիօբյեկտներ տեղակայելու որոշումներ ընդունում են մյուս Կողմերի հետ անհետաձգելիխորհրդատվություններ (համաձայնեցումներ) անցկացնելուց հետո եւ նրանց պաշտոնականառարկության բացակայության դեպքում»: Այն նաեւ նախատեսում է, որ «Արձանագրությանկիրառության կամ մեկնաբանության հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռԿողմերի հետ խորհրդակցությունների եւ բանակցությունների ճանապարհով» (աղբյուրը)
Իսկ այդ պայմանագրում կա՞ գոնե մեկ կետ, որը ուղղակիորեն կարգելի ՀԱՊԿ անդամ երկրներին զենք եւ զինամթերք վաճառել ՀԱՊԿ որեւէ անդամի հետ պատերազմի մեջ գտնվող որեւէ երկրի: Իհարկե ո՛չ: Այլապես ինչպես է Մոսկվան Ադրբեջանին նորագույն զինատեսակներ վաճառելու: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչեւ 2044թ. երկարացնելուց անմիջապես հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը զուգահեռաբար Ադրբեջանին է վաճառել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) Ս-300 Ֆավորիտ նորագույն երկու համակարգեր, որոնցով ըստ էության ի չիք է դարձրել Հայաստանի կողմից Բաքվի ռազմական նկրտումների զսպման հիմնական կռվանը` հեռահար հռթիրների գործոնը:
Հետաքրքիր է, որ 2011թ. նույն նիստում, որին Հայաստանը համաձայնություն է տվել սեփական տարածքի տնօրինման հարցում թույլտվություն հարցնել ոչ միայն Ռուսաստանից, այլ անգամ Ուզբեկստանից եւ Տաջիկստանից, ՀԱՊԿ երկրները, այդ թվում` Հայաստանը, նաեւ հավանություն են տվել Կրեմլի հոխորտանքներին ընդդեմ Եվրոպայում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայման: Փաստորեն, երբ հարցը վերաբերում է Եվրոպայում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայմանը` ՀԱՊԿ երկրները, Ռուսաստանի գլխավորությամբ հայտարարում են, որ «ՀՕՊ ռազմավարական համակարգերի միակողմանի տեղակայումը մեկ պետության կամ պետությունների խմբի կողմից առանց մյուս երկրների օրինական շահերը հաշվի առնելու եւ առանց վերջիններիս` իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների տրամադրման, կարող է վնասել միջազգային անվտանգությանը եւ ռազմավարական կայունությանը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում» (http://www.dkb.gov.ru/session_fortnight/a.htm): «Իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ» ասելով հասկացվում է Ռուսաստանի դեմ ուղղված չլինելու իրավական պարտավորություն: Իսկ երբ ընդամենը դրանից 1 տարի առաջ Ռուսաստանը 300 միլիոն դոլարով («30 արծաթով») վաճառեց ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող եւ ՀԱՊԿ-ի, ինչպեսեւ երկկողմանի պայմանագրերի շրջանակներում իր ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի հետ չավարտված պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին Ս-300 Ֆավորիտ նորագույն ՀՕՊ համակարգերը` Կրեմլը հավաստիացնում էր մեզ, որ քանի որ դա ոչ թե հարձակողական այլ պաշտպանողական զենք է, ապա Հայաստանի համար որեւէ վտանգ չի ներկայացնում: Լսե՛ք, այդ ո՞ւմ եք չաթլանացիների տեղ դրել` բոլոր հայերին, թե միայն Հայաստանի մերօրյա ղեկավարությանը: Այդ գործարքից հետո ընդհանրապես պետք էր դենոնսացնել Հայաստանում ՌԴ ռազմաբազաների մասին պայամանգիրը եւ անհապաղ բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ի հետ` վերջինի կազմում ներգրավվելու ուղղությամբ:
Բայց ինչ են անում դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները: Նրանք այժմ էլ Կրեմլին են հանձնում սեփական տարածքի սուվերեն տնօրինման իրավունքը: Վաղը ռուսները պահանջելու են եւ ստանալու են նաեւ Հայաստանի օդային տարածքի, ապա եւ ջրային ռեսուրսների տնօրինման իրավունքը, վերջում էլ ազգովի պարտավորվելու ենք ռուս չինովնիկ տեսնելուն պես կռանալ, խոնարհվել եւ ասել “կու~”...



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել