Մովսես գյուղից մի բան էլ պատմեմ, քանի հիշել եմ։
Դե առավոտվա 6-ից ճանապարհներին էինք, մի քանի գյուղ մտանք ու ուզում էինք հասցնեինք գոնե մինչև մթնելը ամբողջ ալյուրը բաժանենք ժողովրդին, թե չէ բոլորը պնդում էին, որ գիշերով վտանգ կա, որ մեքենաների լույսերը կնկատեն ու կկրակեն մեր վրա։ Սրանք հաշվի առնելով ոչ մի գյուղում չէինք թողում հյուրասիրություն կազմակերպեն, առանց դրա էլ մարդիկ հազիվ իրենց գոյությունն են պահում։ Մինչև հասանք Մովսես, արդեն մոտավոր 19:00 էր, սոված-ծարավ վիճակ, մտանք գյուղի «վագոն-խանութ», որի աշխատողը կամ սեփականատերը 70 անց պապի էր։ Դե մտածեցինք մի բան ուտենք, մեկը մտավ սնիկերս ուզեց, պարզվեց ինքը չգիտի սնիկերսը որն ա ու ոչ էլ գնից էր տեղյակ։ Ու գնաց մոտավոր էս տիպի խոսակցություն.
-Էս սնիկերսը ինչքան ա՞:
-Դե մի 100 դրամ էլի։
-Ո՞նց հարյուր դրամ։ Ինչի՞ ա տենց էժան։
-Ինչի քաղաքում ինչքա՞ն ա:
-Դե մի 200-220։
-Հաաաա՞, դե ուրեմն 250:
Սնիկերսը առանք, հետո մյուսը մտավ պաղպաղակ ուզեց, որը մոտ 120-130 դրամ արժի երևանում։ Ու որ սրա գինը հարցրեց, պապին նավսյակի որոշեց իրա մտածածից թանկ ասի, ասեց 280 դրամ։
-Բա էս մյուսը՞ (էս արդեն 200 դրամանոց էր)։
-Դա էլ ա 280, ի՞նչ տարբերություն։
Հետո երևի հասկացավ, որ տարբերություն կա, ասեց լավ, էն մինը 180-ով վեր կալեք։
Ու հարցը էն չէր, որ փող չունեինք կամ թանկ էր, ուղղակի ուզում էինք գների որոշման սկզբունքը հասկանայինք։
Վերջը պարզվեց, որ Մովսես գյուղ ոչ մի առաքիչ չի գնում, էդ եղած ապրանքն էլ գյուղից քաղաք (հիմնականում Բերդ) գնացողին փող են տալիս, որ ապրանք առնի բերի խանութի համար, բայց ասենք եթե 5000 դրամի առևտուր են արել, ապրանքը նենց են ծախում, որ տակ չտան, կապ չունի որը ինչ գնով կծախեն...
Ճիշտ ա, մենք ի տարբերություն իրա ասածների, բավական օբյեկտիվ գներով առևտուր արեցինք, բայց չգիտեմ էդ սկզբունքով բիզնեսը ինչքան կաշխատի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10202274221564978?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել