Սա «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրն է, թերևս ամենահզորը ռուսական ավիակիրներից (авианосец): Ի տարբերություն ամերիկյան ավիակիրների՝ այն տեղաշարժվում է առանց պահպանությունն իրականացնող նավախմբերի, որովհետև կրում է հրթիռներ և վտանգի դեպքում կարող է հարվածներ հասցնել և պաշտպանվել: Ունի 273 մետր երկարություն, իր մեջ տեղափոխում է 56 ինքնաթիռներ, պլյուս ուղղաթիռներ, հրշեջ մեքենաներ և այլն: Թռիչքուղին ծովի մակերևույթից ունի 9 հարկանոց շենքի բարձրություն: Նավը ծառայություն է իրականացնում Միջերկրական ծովում, ՍԱիրիայի ափերին, և քանի որ համեմատաբար խաղաղ է այնտեղ իրավիճակը՝ վերադարձել է Մուրմանսկ և այս պահին ներկվում և թարմացվում է: Նավի վրա ծառայում է ավելի քան 2000 նավաստի: Մորաքրոջս տղան, որ նավի հրամանատար է եղել, պատմեց, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, երբ նավի շինարարության վերջին փուլն է եղել Ուկրաինայում, ուկրաինացիները փորձել են տիրանալ, սակայն ռուսները կազմակերպել են նավի փախուստը: Սկզբում կոչվել է Բրեժնև, ապա՝ Թբիլիսի, այժմ՝ Ադմիրալ Կուզնեցով...
Թռիչքուղին ուղղակի պատկառանք է առաջացնում այն օդաչուների նկատմամբ, ովքեր կարողանում են այդ տարածության մեջ վայրեջք կատարել և թռչել: Օդաչուն հատուկ կեռը պետք է կարողանա հմտորեն նետել խոպանների մեջ, այնուհետև ինքնաթիռը կառավարել և կանգնեցնել շուրջ 50 մետրի մեջ, հակառակ պարագայում կամ պետք է կարողանա կրկին թռչել, կամ ընկնում է ծովը: Այն օդաչուն, ով մեկ փորձից չի կարողանում նստեցնել ինքնաթիռը՝ որակազրկվում է: Ի դեպ, նմանատիպ օդաչուներին ԱՄՆ-ում պարտավոր է պատվի առնել անգամ երկրի նախագահը...
Ի դեպ, ավիակիրը շարժվում է ժամում սովորական մեքենայի 50 արագությամբ և մոտ 15 օրում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից հասնում է Միջերկրական ծով...
Ահա այսպիսի հետաքրքիր բաներ տեսա և սովորեցի :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել