Declaration-of-Independence-Flag1in.am-ը գրում է.

ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Դանիել Ալենը ավելորդ կետ է հայտնաբերել ամերիկյան Անկախության հռչակագրի բնօրինակում, որը ընդունակ է «հրահրել» ամբողջ փաստաթղթի ոչ ճիշտ ընկալում՝ հաղորդում է Telegraph թերթը: Պրոֆեսորը այդ սխալի ապացույց է համարում այն հանգամանքը, որ հետագա բոլոր հրապարակումներում այն բացակայում է:

«Կետը տպավորություն է ստեղծում, որ ակնհայտ ճշմարտությունների ցուցակը ավարտվում է կյանքի, ազատության ու երջանկության ձգտմամբ»,- ասել է գիտնականը:

Ըստ նրա՝ պակաս կարևոր տեղեկություն չէ նաև այն, որ այդ ազատություններին հասնելու համար մեծ դեր է խաղում պետությունը:

Ալենի հայտնագործությունը ԶԼՄ-ների ուշադրությունն է գրավել նախօրեին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: 1776թ. հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչներ ստորագրել են փաստաթուղթ, որը ԱՄՆ-ը հռչակել է Մեծ Բրիտանիայից անկախ պետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել