Հարգելի Տրանսպորտի ու կապի նախարարություն, հարգելի քաղաքապետարան, խնդրում եմ, մի ճար արեք, որ էն չինական ավտոբուսները բոլորն էլ աշխատեն ու գիծ դուրս գան, թե չէ էս գազելների ձեռը գժվեցինք։ Ես իհարկե հասկանում եմ, որ մի կողմից չեք ուզում նեղացնել գծերի տերերին, իսկ մյուս կողմից էլ երևի ուզում եք էդ մարշրուտկեքի պռես վիճակներով խթանել Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակը, բայց դե հարգելիներս, առաջին պատճառի վրա ժողովուրդը թքած ունի (ավել պակաս կներեք), իսկ երկրորդ պատճառի պահով էլ... դե սենց ասեմ, հա, մի հատ կտրուկ արգելակումը տեսականորեն կարող ա ինձ ապագա պապա սարքի, բայց դե էդ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում, նույն կտրուկ արգելակումը կարա ինձ բազմազան էլ սարքի։ՃՃՃ
Հ.Գ. Շնորհիվ մեր մառշրուտկեքի պոզա 69 ասվածը մի նոր իմաստ ա ձեռք բերել. երբ 14 հոգու համար նախատեսված գազելի մեջ 69 հոգիա խցկվում, ու դու պետք ա էդ 69-ի արանքում մի բարդ երկրաչափական պոզա ընդունես, որ տեղ հասնես։



