Դիմահարդարում սկսելուց առաջ պետք է ունենալ կոսմետիկական բոլոր անհրաժեշտ նյութերը գեղեցիկ և ճիշտ դիմահարդարում կատարելու համար:

  • Մաքրող, սնուցող, փափկեցնող կաթ (կեղտից, փոշուց մաքրելու համար)
  • Թարմացնող լոսյոն 
  • Խոնավեցնող, սնուցող կրեմներ
  • Տոնային կրեմներ, որոնք լինում են հեղուկ, կրեմանման, և կրեմ դիմափոշու նման, հանդես են գալիս տարբեր գունային գամմաներով:
  • Հետքերը, թերությունները թաքցնող նյութեր, լինում են ` հեղուկ, կրեմանման և մատիտի ձևով:
  • Դիմափոշի, հանդես են գալիս կոմպակտ և փոշենման
  • Կոպերի ստվերաներկեր, հանդես են գալիս տարբեր երանգով, լինում են կոմպակտ, փոշենման և փափուկ մատիտի ձևով:
  • Հոնքերի աչքերի մատիտներ, սուրմաներ, ունեն բազմազան գունային գամմա, լինում են չոր և փափուկ մատիտի ձևով:
  • Թարթիչների տուշ և խտացնող նյութ, հանդես են գալիս` հեղուկ, կրեմանման, և կոմպակտ:
  • Կարմրաներկեր, նախատեսված է դեմքին թարմություն և արտահայտչականություն հաղորդելու, ինչպես նաև դեմքի ձևը շտկելու համար: Լինում են փոշու, կոմպակտ և կրեմի ձևով: Հանդես են գալիս խառը գուներանգով:
  • Շրթներկ, հանդես են գալիս հեղուկ և կրեմանման: Գունային գամման բազմազան է, ուշադիր պետք է լինել, որ շրթներկը համապատասխանի հագուստի և եղունգների գույնին:
  • Ուրվագծային մատիտներ շուրթերի համար, օգտագործում են կանոնավոր տեսք տալուև ձևը շտկելու համար: Շուրթերի մատիտի գույնը պետք է համապատասխանի շրթներկի գույնին:
Յուրաքանչյուրի մասին առանձին կանրադառնամ))))))))))))

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել