Gazeta.am-ը գրում է.

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը Կոլումբիայի նախագահի 25-ամյա որդին՝ Մարտին Սանտոսն, ընկերների հետ միասին, Ռիո դե Ժանեյրոյի ռեստորաններից մեկում Բրազիլիա-Կոլումբիա Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի հանդիպման ժամանակ բրազիլացի երկրպագուների հետ ծեծկռտուք է սարքել:Միջադեպը նկարահանվել է ականատեսներից մեկի կողմից և տարածվել տեղի կայքերում: Նշենք, որ կեսգիշերին տեղի ունեցած Բրազիլիա-Կոլումբիա հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել