Համացանցի կայքերը նայում եմ, կարդում վերնագիրը, բացում էջը, տեսնում եմ ոչինչ չկա վերնագրից բացի: Մի երկու տող ինչ-որ բան է գրված՝ իհարկե «շատ խորաթափանց»...
Ու զարմանում եմ, այդ վերնագիրը, շատ խորաթափանց երկու տողանոց մտքերը լուրջ-լուրջ, նույնպես խորաթափանց կարդում են 4-5 հազար ընթերցող եւ բնականաբար կատարում գրեթե նույնաբովանդակ, անմակարդակ, անգրագետ ու պարզունակ, հայհոյախռը մեկնաբանություններ: Երեւի նման վերնագիր գրելը ավելի դժվար է, քան որեւէ լուրջ, խելքը գլխին բան գրելը: Երեկ մի կարճ, բայց իմ կարծիքով կարեւոր բան էի գրել մի լուրջ խնդրի վերաբերյալ ու ի զարմանս ինձ ոչ մեկը ուշադրության չարժանացրեց:
Հետաքրքիր է ումից կարելի է նման տաղանդավոր վերնագիր գրելու «արվեստը» սովորել...
Հ.Գ. Այս գրածիս հարմար է՞ հետեւյալ վերնագիրը՝ փոխոստիկանապետը մտրակում է կայքերին: Կկարդա՞ն, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել