Հայ ժողովուրդը դավաճան մելիք Ֆրանգյուլին չարժանացրեց հասարակական գերեզմանին, նրան թաղեց հեռու այդ գերեզմանից: Ֆրանգյուլի գերեզմանը որոշ իմաստով «ուխտատեղի» էր դարձել հայերի համար, քանզի ամեն մի անցորդ հարկ էր համարում թեքվել ճանապարհից ու թքել նրա շիրիմին: Անգամ միառժամանակ անց մելիք Քարամը ուզում է հանել նրա ոսկորները շիրիմից ու ձգել շների առաջ, սակայն մարդիկ ասում են, որ, մեկ է, գերեզմանից հեռու ենք գոռել, էդ շան հոտը վեր մի հանիլ...
Երվանդ Լալայան, «Ազգագրական հանդես»:
Հիմա հայրենիքից հազարավոր կիլիոմետրեր հեռու գոռած մի այլ շան արձան կանգնեցնողներն ի՞նչ են մտածում այդ մասին...
Չե՞ք վախենում, որ մի օր էլ ձեր շիրիմներն են դավաճան մելիքի շիրիմի պես յուրահատուկ «ուխտատեղի» դառնալու:
05.07.2014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել