1in.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի հարավում կառավարական հաստատություններից մեկում այսօր 2 մահապարտ-ահաբեկիչ են պայթել՝ հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Շարուրա քաղաքում Յեմենի հետ սահմանի մոտ: Զինյալների մի խումբ հարձակվել է սաուդյան քաղաքի մոտ գտնվող յեմենյան սահմանային դիրքի վրա: Փոխհրաձգությունից հետո հետապնդումից փախչելով՝ 2 զինյալներ թաքնվել են Շարուրայի վարչական շենքում, որտեղ նրանց շրջափակել են անվտանգության ուժերը, որից հետո զինյալները գործարկել են ռումբեր:
Յեմենի հետ սահմանին հարձակման հետևանքով 6 զինյալ և Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության 2 աշխատակից են զոհվել՝ նշում է Reuters-ը:
Տեղի իշխանությունների խոսքով՝ կատարվածի պատասխանատվությունը կրում են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ակտիվիստները: