Երկու ռուս ֆիզիկոսներ ֆինանսական միջոցներ են փնտրում 20-րդ դարի մեծագույն գիտնական Նիկոլա Տեսլայի կողմից ժամանակին առաջ քաշված անլար էներգիայի փոխանցման նախագիծն իրականացնելու համար: Գիտնականները նշել են, որ արեգակնային էներգիայի վահանակների ու Տեսլայի աշտարակի կառուցումը կարող է լուծել համաշխարհային էներգիայի քաղցը: 


Լեոնիդ և Սերգեյ Պլեխանովները ավարտել են Մոսկվայի Ֆիզիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտը, պնդում են, որ նրանք տարիներ են անցկացրել Նիկոլա Տեսլայի արտոնագրերն ու օրագրերը հետազոտելով ու ուսումնասիրելով: Նրանք հավատացած են, որ սա ամենաամբիցիոզ նախագիծն է. էներգիայի միջկոնտինենտալ անլար փոխանցում, որի իրականացմանը Տեսլան չափազանց մոտ էր կանգնած: Ոգևորված գիտնականները նշում են, որ 800.000 դոլարի կարիք ունեն՝ մի ժամանակ Տեսլայի կողմից կառուցված Վոնդերկլիֆի հայտնի աշտարակը վերակառուցելու համար, որը միտված էր հսկայական տարածության մեջ էներգիայի անլար փոխանցմանը:

Tesla Tower (Photo from Wikipedia.org)

Ըստ նախագծի հեղինակների՝ այսօր հնարավոր է ամբողջ մարդկության քաղաքակրթության էլեկտրական էներգիայի կարիքները հոգալ մեկ արևային էներգիայի վահանակի տեղադրմամբ, որի չափսերը կհասնեն մոտավորապես 316x316 կմ, և որը կտեղադրվի անապատում` ինչ-որ տեղ հասարակածին մոտ:

Նրանք հավատացած են, որ նախագծի միակ անհանգստացնող մասը էներգիան վերջնական սպառողներին մատակարարելն է, քանի որ էներգիայի կորուստը ուղղակիորեն կախված է փոխանցման հեռավորությունից:

Պլեխանով եղբայրները հավատացած են, որ օրիգինալ միտքի տեսությունը կարելի է միայն փորձով ապացուցել:
Հիշեցնենք, որ Վոնդերկլիֆի աշտարակը Նիկոլա Տեսլան կառուցել էր Նյու Յորքից 100 կմ հեռավորության վրա` Շորհեմում՝ 1901-1917թթ.-ին: 57 մետր բարձրություն ունեցող փայտից ու պղնձից աշտարակը մի շարք փորձերից հետո ապամոնտաժվեց 1917թ.-ին:

Լեոնիդ և Սերգեյ Պլեխանովները հավատացած են, որ իրենց նախագծի աշտարակն ավելի թեթև կլինի, քան Տեսլայինը` 60 տոննայից կրճատելով մինչև 2 տոննա ժամանակակից նյութերի օգտագործման շնորհիվ:

Գիտնականները 2014թ.-ի աշնանը պատրաստվում են կրկնել Տեսլայի գիտափորձը:

Եթե այն հաջողությամբ պսակվի, ապա աշխարհը կապահովվի գլոբալ փոխանցման անլար ու անսահմանափակ էներգիայի պաշարով:

Մենք հիմնարար հետազոտական աշխատանքներ ենք իրականացրել, համակարգչային մոդելներ ներդրել ու նախագծել գիտափորձի բոլոր դետալները: Մենք կկարողանանք էներգիայի փոխանցում իրականացնել ու հաշվարկել արդյունքները: Հետազոտությունը, որն իրականացրել ենք, ստիպում է մեզ հավատալ այս տեսությանը, որը մենք կարող ենք ապացուցել գործնականում:

Ինչևէ, պետք է նշել, որ նախագիծի իրականացումը բավականին թանկ կարժենա: Մեկ քառակուսի մետր արևային էներգիայի վահանակը 200 դոլար արժե, ինչը նշանակում է, որ միայն անհրաժեշտ 100.000 քառակուսի կիլոմետր արևային վահանակը 20 տրիլիոն դոլար կարժենա և սա առանց ենթակառուցվածքների: Եվ նույնիսկ եթե արտադրության ծախսերը մի քանի անգամ կրճատվեն, միևնույնն է, այն բավականին թանկ կարժենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել