1900թ.-ի մարտի 20-ին Նիկոլա Տեսլան №645 576 ամերիկյան արտոնագիր ստացավ էլեկտրականության անլար փոխանցման տեխնոլոգիայի համար:


Այս բնագավառում Տեսլայի փորձարկումները պարուրված են գաղտնիքներով, չնայած որ այս տեխնոլոգիան զանազան տարբերակներով առաջին տասնամյակը չէ, որ օգտագործվում է՝ հիմնականում աշխարհահռչակ սերբի հետազոտությունների շնորհիվ:


Իր փորձարկումներում Տեսլան օգտագործում էր էլեկտրաստատիստիկական ինդուկցիան, համաձայն որի էլեկտրական դաշտը ստեղծվում էր սկավառակները բարձր լարման տատանվող հոսանքով և բարձր պոտենցիալով լիցքավորելու շնորհիվ: Երկու էլեկտրոդների և սնող սարքի միջև տարածությունը ձևավորում էր պոտենցիալների տարբերությունը: Էլեկտրակական էներգիան, որը փոխանցվում էր էլեկտրաստատիստիկական ինդուկցիայի միջոցով, Տեսլան օգտագործում էր, օրինակ, անլար լամպերը միացնելու համար:

Բայց նա ավելի հանճարեղ բան էր ծրագրում՝ Համաշխարհային անլար համակարգ: Դրա ստեղծման նպատակը Տեսլան համարում էր ռադիոհաղորդման հետ էներգիայի փոխանցումը և տարածված անլար կապը, որը թույլ կտար ազատվել էլեկտրափոխանցման բազմաթիվ բարձր լարման գծերից:


Ի դեպ, շատեը Տունգուսյան երկնաքարի ֆենոմենը կապում են Տեսլայի` Վոնդերկլիֆ աշտարակում կատարած փորձարկումների հետ:  Համաձայն այս վարկածի` տայգայում ավերածությունները պայմանավորված էին լիցքավորված մթնոլորտի և երկրի միջև «կարճ միացմամբ»: Բայց թե ինչպես է Տեսլան կարողացել այդքան էներգիան փոխանցել այդ տարածության վրա, գաղտնիք է: 

Սակայն, բացի այս ամենից, կան բազմաթիվ այլ հետաքրքիր փաստեր.

- 1964թ.-ին ներկայացվել էր ուղղաթիռի մոդել, որը սնուցում էր ստանում հեռակա կերպով՝ միկրոալիքային ճառագայթներից:

- 1975 և 1997 թթ. բարեհաջող կերպով կայացան փորձարկումները, որոնց ժամանակ մի քանի տասյնակ կիլովատտ էներգիա փոխանցվեց մեկ կիլոմետր հեռավորության վրա:

- 2008թ.-ին Bombardier-ն առաջարկեց հզոր անլար սնուցման համակարգ՝ PRIMOVE-ը, տրամվայներում և քիչ մասսայով երկաթգծային շարժիչներում օգտագործելու համար:  

- Նույն 2008թ.-ին հաջողությամբ վերափորձարկել են Տեսլայի 1894թ.-ի և Ջոն Բրաունի 1988թ.-ի փորձարկումները` էներգիան շիկացած լամպերը լուսավորելու համար  անլար փոխանցելու գործընթացը:

- 2009թ.-ին «Wireless Power Consortium» ընկերությունը հայտարարեց, որ արդեն վերջացրել են նոր արտադրական ստարդարտը ցածր հզորության ինդուկտիվ լիցքավորիչնեի համար՝ նույն անլար Qi լիցքավորիչները սմարտֆոնների համար, որոնք ներկայումս տարածվում են շուկայում:


- 2013թ.-ին Հարավային Կորեայում բարեհաջող կերպով փորձարկվել է անլար երկաթգծային OLEV համակարգը: Ներկայումս այն պատրաստում են վաճառքի հանելու համար:


Սա միայն մի մասն է այն տեխնոլոգիայի իրացման տարբերակների, որը մշակել էր Նիկոլա Տեսլան: Թեև չկան հիմքեր կարծելու, որ մոտ ապագայում մենք բացարձակ կազատվենք լարերից, էներգիայի անլար փոխանցման բնագավառում կատարվող փորձարկումները միգուցե որոշեն տեխնոլոգիաների, էներգետիկայի և ամբողջ մարդկության ապագան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել