Յուրաքանչյուր երկրում սահմանադրությունը պետության գլխավոր փաստաթուղթն է, ուր ամրագրված պիտի լինեն պետության ու մարդու իրավունքների հիմնարար արժեքները, սկզբունքները....
Ամեն մի նորմալ պետության մեջ.... բայց ցավոք, ոչ Հայաստանի Հանրապետությունում:
Այսօր Սահմանադրության օրն է... որը, ըստ էության, պետության գլխավոր տոներից է: Սակայն մեր հանրությունը ոչ թե իրազեկված չէ այդ մասին, այլ անտարբեր է...
Նշանակում է` արհեստածին տոն է. տոն` թղթի վրա...
Հետևությունը տխուր է, անչափ տխուր....
Հայաստանի Հանրապետությունը ազգային կազմով գրեթե միատարր պետություն է և մինչ օրս չունի ազգային հայեցակարգ: Չունենք արժեհամակարգ....
Ո՞վ է մեղավոր. բնականաբար, մենք բոլորս... իշխանությունները, որ ապիկար են, ապազգային ու հակազգային, և մենք, հայությունս, որ հանդուրժում ենք այդ ապիկարներին, որ 5-10000 դրամով դեռևս ծախվում ենք այդ ստոր հանցախմբին:
Հայոց բազմահազարամյա պատմության ընթացքում երբևէ չի եղել ավելի վատ կառավարում: Անգամ մոնղոլական լուծն ավելի թեթև էր, քան հանրապետական բաշիբոզուկինը:
Երիտթուրքերի իշխանության տակ ապրող հայն ավելի բարեկեցիկ էր, քան այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին...
Բայց հուսանք, որ կբացվի մի օր արշալույս, որ հայը կզարթնի նիրհից, կթոթափի իր ուսերից այս անպատվաբեր լուծն ու կապրի արժանավայել....
05.07.2014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել