1in.am-ը գրում է.
Թենեսիի բնակիչը Powerball վիճակախաղում 259 միլիոն 800 հազար դոլար է շահել: Նահանգի պատմության մեջ այսպիսի շահում դեռ չէր եղել, փոխանցում է Lenta.ru-ն:
Երջանիկ հաղթողը 58-ամյա Ռոյ Կոկրումն է: Նա վիճակախաղի կազմակերպիչներին է ներկայացրել տեղի խանութից գնված տոմսը, որտեղ համընկել են բոլոր վեց նիշերը:
Արդեն տեղյակ լինելով, որ իր տոմսը շահել է, Կոկրումը մի քանի շաբաթ սպասել է նախքան գումարի հետևից գնալը: Նա պահանջել է վճարել ամբողջ գումարը, չնայած առավելագույն շահումը, կանոնների համաձայն, ամենամյա վճարումների միջոցով մարվում է 30 տարիների ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1356313.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



