Allsport.am-ը գրում է.
Ֆորտալեզայի «Կաստելան» մարզադաշտում կայացավ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի` Բրազիլիա-Կոլումբիա հանդիպումը:
Առաջին խաղակեսում Բրազիլիայի հավաքականին հաջողվեց արագ գոլ խփել, ապա վերահսկել խաղը: 7-րդ րոպեին անկյունային հարվածի իրացումից հետո գնդակը հայտնվեց Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի և պաշտպանների ուշադրությունից դուրս մնացած Տյագո Սիլվայի մոտ. բրազիլացիների ավագն օգտվեց հնարավորությունից և բացեց խաղի հաշիվը:
Սիլվայի գոլից հետո Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներին չէր հաջողվում առջևի գծում սուր գործողություններ ձեռնարկել և լրջորեն անհանգստացնել Ժուլիո Սեզարին: Բրազիլացիներին հաջողվում էր կասեցնել Խամես Ռոդրիգեսի և Կուադրադոյի առաջխաղացումները, իսկ Կոլումբիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներն առանձնապես աչքի չէին ընկնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ