Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայության աշխատակիցներից մեկը կասկածվում է ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին: Նշվում է, որ 31-ամյա գերմանացին, ու անունը չի բարձրաձայնվում, աշխատել է Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավար Գերհարդ Շինդլերի շրջապատում: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը հայտնել է այս մասին երկրի կանցլեր Անգելա Մերկելին: Որոշ տվյալներով` ենթադրյալ լրտեսն ԱՄՆ-ի հանձնարարությամբ ձեռք է բերել տեղեկությունների բունդեստագի կոմիտեի աշխատանքների մասին: Նշվում է, որ առաջին պահին լրտեսին կասկածել են Ռուսաստանի օգտին գործունեության մեջ, սակայն հարցաքննության ժամանակ նա ասել է, որ աշխատել է ԱՄՆ-ի օգտին: Պարբերականները նաև գրում են, որ նրա ցուցմունքները կասկածելի են: Գերատեսչության ավագ քարտուղար Շտեֆան Շտայնլայնը զրույցի ընթացքում նրան խնդրել է «շտապ կերպով պարզաբանման հարցում»` կապված գործի հանգամանքների հետ:
1in.am-ը գրում է.
Այս կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Բեռլինում ԱՄՆ դեսպան Ջոն Էմերսոնը: