Armsport.am-ը գրում է.
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում կայացավ Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը: Գերմանացիները կարողացան հաղթանակ տոնել 1-0 հաշվով եւ դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ:
Հանդիպման միակ եւ հաղթական գոլը 12-րդ րոպեին Թոնի Կրոսի փոխանցումից հետո գլխի հարվածով հեղինակեց պաշտպան Մատս Հյումելսը: Մնացած ժամանակահատվածը անցավ շատ հագեցած պահերով: Կարելի էր ասել, որ անթերի էին գործում երկու թիմերի դարպասապահները, իսկ իրար հաջորդող գրոհները պարզապես ապահովում էին խաղային բարձր ռիթմը: Այնուամենայնիվ, Ֆրանսիան չկարողացավ գոլի տեսքով պատասխանել մրցակցին. Գերմանիան հաղթեց եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմցրի Բրազիլիա-Կոլումբիա զույգի հաղթողի հետ:
Ֆրանսիա-Գերմանիա՝ 1-0
Գոլը՝ Հյումելս 12
Խաղադաշտում թիմերը ներկայացան հետեւյալ ֆուտբոլիստներով.
Ֆրանսիա. Լյորիս, Դեբյուշի, Էվրա, Վարան, Սակո (Կոսյելնի 72՛), Կաբայ (Ռեմի 73՛), Վալբուենա (Ժիրու 85՛), Գրիզման, Մատյուիդի, Պոգբա, Բենզեմա
Գերմանիա. Նոյեր, Լամ, Բոատենգ, Հյումելս, Հյովեդես, Շվայնշտայգեր, Խեդիրա, Կրոս (Կրամեր 90՛), Օզիլ (Գյոտցե 83՛), Մյուլեր, Կլոզե (Շյուրլե 69՛)