Դերասանների և ակտիվիստների հայտարարությունները, որ լքում են Հայաստանը, իհարկե իրենց անձնական գործն է, իհարկե ողջունելի չի, իհարկե ցավալի է, իհարկե ամոթ եմ զգում, իհարկե իմ մեղքի բաժինն եմ զգում, բայց երբ դերասանի, ակտիվիստների կամ ցանկացած այլ ՀՀ քաղաքացու լքելու հայտարարությունից ակտիվանում են պարբերաբար արթնացող ու կրծքավանդակը փոս քցած վայ հայրենասերներնը ու Հայաստանի անունից խոսողները, իբր Հայաստանի մասին մտածողները, միանգամից հարց է առաջանում, բա ինչի՞ եք երկիրս թալանող, երկիրս թշվառության հողատարածք սարքող, ԼՂՀ-ի անբողջականությունը սակարկող, Կրեմլի առաջ ՀՀ-ն չոքացնող, ժողովրդիս ահաբեկող, ժողովրդիս թալանող, աշխարհով մեկ փախեփախի դրդող իշխանություններին ծառայում...

Ինչպես կիսահղի չի լինում, այնպես էլ կիսահայրենասեր ու կիսաօբյեկտիվ չի լինում...

Թող ինձնից նեղանան բոլոր նրանք, ում հետ ունեմ անձնական շատ լավ հարաբերություններ, ովքեր միգուցե բարեկամներս կամ հարազատներս են, բայց երբ լռում եք, հանդուրժում եք այս իշխանությունների արած ստորություններն ու հակապետական կեցվածքը, ՀՀ քաղաքացու դեմ ոտնձգությունը, դուք ավելի վատն եք, քան երկիրը լքողը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել