Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ Օնիկ Նազարյանի անվամբ հաշվառված, սակայն 31-ամյա Սարգիս Շուշանյանի կողմից վարած Mercedes մակնիշի 34 LZ 808 համարանիշի ավտոմեքենան և Զիլ մակնիշի 79 DD 099 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/19731/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



