Emedia.am-ը գրում է.
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը զգուշացրել է, որ Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների գաղթականների թիվը մոտենում է 1 միլիոնի: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նշված թվի 250 հազարը կանայք և աղջիկներ են, որոնցից մոտ 60 հազարը հղի կանայք են և բժշկական օգնության կարիք ունեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուջարիքը հուլիսի 4-ին նշել է, որ Իրաքի հիվանդանոցները և բժշկական կենտրոնները լի են հիվանդներով, և բնակչության հիմնադրամը մտավախություն ունի, որ որոշ կանայք կարող են ծննդաբերել առանց բժշկական օգնության, ինչը կարող է վտանգավոր լինել մոր և երեխանյի համար: ՄԱԿ-ը որոշակի քայլեր է ձեռնարկում այս ճգնաժամը լուծելու համար, ինչի համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 6,5 միլիոն դոլար:
Դյուջարիքը նշել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ին հաջողվել է առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկել Իրաքի արևմուտքում գտնվող Նինվե նահանգի Սինջար քաղաք, որտեղ գտնվում են մոտ 50 հազար գաղթականներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ