o-TV-facebook1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի թոշակառուներին սկսել են ավելի քիչ վրդովեցնել հեռուստատեսությամբ ցուցադրվող սեքսն ու բռնությունը՝ գրում է The Times-ը՝ հղում անելով Ofcom-ի նոր հետազոտությանը:

Պարզվել է, որ տարեց հեռուստադիտողների թիվը, որոնք բողոքում են հեռուստատեսությամբ սեքսի չափազանց շատ լինելուց, 5 տարում նվազել է մոտ մեկ երրորդով: 65 տարեկանից մեծ բրիտանացիների 52%-ը կարծում է, որ հաղորդումներում բռնություն չափազանց շատ է (5 տարի առաջ այսպիսի պատասխան է տվել հարցվածների 75%-ը): Հեռուստատեսությամբ ցենզուրայից դուրս արտահայտությունների դեմ է արտահայտվել հարցվածների 55%-ը (2008թ. 78%-ի համեմատ)՝ մեջբերում է The Daily Mail-ը:

Բրիտանական լսարանն ընդհանուր առմամբ ևս սկսել է ավելի հանդուրժողաբար վերաբերվել հեռուստատեսությամբ սեքսին, բռնությանը և հայհոյանքներին՝ 2008-ի համեմատ: Փորձագետները ենթադրում են, որ պատճառը «Գահերի խաղը», «Լյութեր», «Երջանիկ հովիտ» սերիալներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել