Esem.am-ը գրում է.

Թեև Հայաստանում արև սիրող հայտնի մարդկանց թիվը մեծ է, սակայն նրանք տեղյակ չէին, որ արևը միջազգային օր ունի. երևի պատճառն այն է, որ Հայաստանում այդ օրը չի նշվում: Ուրեմն եկեք այսուհետև չմոռանանք ու Հայաստանում էլ տոնենք տիեզերական էներգիայի հզոր աղբյուր համարվող Արեգակի օրը :) 

Միհրան Ծառուկյան«Արևոտ եղանակին ավելի աշխույժ ու պայծառ եմ լինում» 

Երգիչ Միհրան Ծառուկյանը արև, արևային եղանակ սիրող հայտնիներից է: Ըստ նրա` մռայլ եղանակն ազդում է իր տրամադրության վրա, իսկ արևոտ եղանակին ավելի աշխույժ ու պայծառ է լինում: «Արևոտ եղանակի ժամանակ կարծես լիցքավորված լինեմ լավ էներգիայով»,- ավելացրեց երգիչն ու շեշտեց, որ, բնականաբար, սիրում է նաև ամառը: Թեև երգչի խոսքով` փորձում է այնպես անել, որ եղանակը չազդի աշխատունակության վրա, սակայն լինում են դեպքեր, որ մռայլ օրվա պատճառով գործը վաղվան է թողնում: Երգիչը նաև առիթներ է ունեցել արևային և շոգ եղանակին նկարահանումներ ունենալ: Սերիալում նկարահանվելու շրջանում հաճախ էր լինում, որ նկարահանումներ էինք ունենում դրսում` արևի տակ: «Սրտիս ուզածը» տեսահոլովակի նկարահանումները ևս արևոտ եղանակին ենք արել, սակայն արևոտ եղանակին աշխատելն այնքան էլ հաճելի չէ, քանի որ ստիպված ես լինում պարբերաբար ընդհատել նկարահանումը, նորից գրիմ անել ու շարունակել»,-անկեղծ խոստովանեց երգիչը, ով արևից հիմնականում ակնոցի օգնությամբ է պաշտպանվում:

Անաիս Սարդարյան«Ինձ հակացուցված է ցուրտը» 

«Արև շատ շատ եմ սիրում: Իմ սենյակն այժմ տան այն հատվածում է, որում արևն առաջինն է ընկնում, ինչի շնորհիվ էլ լավ տրամադրությամբ եմ արթնանում»,- մեզ հետ զրույցում ուրախ-ուրախ ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը և հավելեց, որ անձրևային եղանակներից էլ միայն արևոտ անձրևն է սիրում: Ըստ նրա` արևային օրն իրեն երբեմն տրամադրում է նկարահանման ոտքով գնալու. «Քաղաքի այնպիսի հատվածում եմ ապրում, որ հնարավորություն ունեմ Կասկադի աստիճաններով իջնել կենտրոն ու, եթե եղանակը տրամադրող է լինում, անպայման զբոսնելով եմ աշխատանքի գնում»:

Դերասանուհին տանել չի կարողանում ցուրտ եղանակը և նշում է, որ չէր կարող ապրել նման եղանակային պայմաններ ունեցող երկրներում: «Ինձ հակացուցված է ցուրտը. այն ազդում է և° տրամադրությանս, և° աշխատունակությանս վրա»,-ավելացրեց նա: Սերիալում Անուշիկին մարմնավորող Անաիսի խոսքով` արևի հետ կապված հետաքրքիր դեպքեր հաճախ են լինում նկարահանումների ժամանակ. «Եղել է, որ երկար ժամանակ արևային եղանակին նկարահանում ենք արել և վերջին մի քանի տեսարանի ընթացքում հանկարծ ամպերն ամբողջությամբ փակել են արևը: Երկար ժամանակ սպասել ենք արևի ի հայտ գալուն, քանի որ չէինք կարող տեսարանը սկսել արևային, իսկ ավարտել մռայլ եղանակով»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել