ԱԱ-2014. ՖԻՖԱ-ն այլեւս Մարադոնային թույլ չի տա խաղերը դիտել VIP սրահիցArmsport.am-ը գրում է.

1986-ի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան  զրկվել է 2014-ի Աշխարհի առաջնության հանդիպումները VIP սրահից  դիտելու հնարավորությունից, տեղեկացնում է Samba Foot-ը:

Նա հանդիպումներին ներկա էր գտնվել ՖԻՖԱ-ի հրավերով: Այժմ ՖԻՖԱ-ին դուր չի եկել, որ Մարադոնան քննադատել է կազմակերպությանը՝ Ուրուգվայի հարձակվող Լուիս Սուարեսին 4 ամսով որակազրկելու համար:

Մարադոնան  չէր կարողացել ներկա գտնվել նաեւ մրցաշարի առաջին խաղում, որտեղ Բրազիլիան 3:1 հաշվով հաղթել էր Խորվաթիայի հավաքականին հավատարմագիր չունենալու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել