Panorama.am-ը գրում է.
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են արքայազն Չարլզի և Կամիլլա Պարկեր-Բոուլզի բաժանության մասին: Առաջին անգամ չէ, որ նրանց բաժանվելու մասին լուրերը շրջանառվում են մամուլում, սակայն պաշտոնապես հաստատում, որ նրանց 9-ամյա ամուսնությունն ավարտվել է, դեռ չի ստացվել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` ամերիկյան Globe ամսագիրը պնդում է, թե Չարլզն ու Կամիլլան սկսել են ամուսնալուծության գործընթացը և իբրև թե Կամիլլան թագավորական ընտանիքից պահանջել է 200 մլն ֆունտ ստերլինգ (շուրջ 350 մլն դոլար) , որպեսզի լռի ու չհանրայնացնի այս ամենի մասին: Ի պատասխան սրա թագուհի Եղիսաբեթ 2-րդ իբրև թե ասել է, որ Կամիլլան խայտառակում է բրիտանական թագավորական ընտանիքը և ավելացրել, որ ոչ մի «պեննի էլ» չի վճարի, չնայած ամուսնալուծության գաղափարը իր սրտով է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ