Աղջիկները հաճախ բողոքում են, որ 30-ը չբոլորած տղաներն այդքան էլ հասուն ու կայացած չեն, իսկ այ 30-ը բոլորածները շատ ավելի լավ տարբերակ են: Դե ի՞նչ, հատուկ նման աղջիկների համար բերեմ 20 պատճառ, թե ինչու, այնուամենայնիվ, պետք չէ 30 տարեկաններով այդքան տարվել:
- Մենք՝ 30 տարեկաններս, չենք վստահում կանանց ու մարդկանց՝ առհասարակ, ու դժվարությամբ ենք նրանց ներս թողնում արդեն կայացած մեր աշխարհ:
- Մենք սովոր ենք ամեն ինչում ինքնուրույն լինել, ուստի մեզ հետ ծանոթանալու, մտերմանալու ձեր քայլերը դատապարտված են ձախողման:
- Մենք կարծրացած աշխարհայացք ունենք, ուստի երբեմն կարող ենք ձանձրալի լինել:
- Մենք գտնվում ենք կյանքի վերաիմաստավորման հերթական ճգնաժամի կիզակետում, ուստի էլ ավելի ձանձրալի կարող ենք լինել:
- Մենք շատ հստակ հասկանում ենք, թե ինչ ենք ուզում, ուստի «մեր կնոջը» ուղղվող պահանջները խիստ բարձր են: Երբեմն այնքան բարձր, որ կարելի է ասել, որ գոյություն չունի այդպիսի կին, որ բավարարի դրանք:
- Մենք հեռու ենք հեքիաթային իդեալներից, ուստի հստակ գիտենք, որ երջանիկ զույգի հարաբերություններում դեմոկրատիան բացառվում է: Մենք միայն հայրիշխանությունն ենք հանդուրժում: Պատրա՞ստ եք դրան:
- Մենք ռացիոնալ ենք, չենք հավատում սիրում, ուստի մենք չենք անում չգիտակցված քայլեր՝ զգացմունքների ազդեցության տակ:
- Մենք շատ լավ ենք ճանաչում մարդկանց, ուստի հեշտությամբ կհասկանանք, թե ով եք դուք ու ինչ եք ներկայացնում ձեզանից, որքան էլ փորձեք թաքցնել դա: Մենք ցույց չենք տա, անգամ եթե մեր բացահայտածը մեր դուրը չգա, բայց կարող ենք գնահատել, որ ձևեր չեք թափում:
- Մեր մեծ մասը կնատյաց է, որովհետև մենք գիտենք, թե ինչպես կարող է կինը պտտել տղամարդու գլուխը: Դրա համար էլ մեր սրտերը կողպված ենք պահում և լավ պաշտպանում ենք այն ձեզանից… շա՜տ լավ ենք պաշտպանում:
- Ստամոքսով դեպի սիրտ տանող ճանապարհը ևս փակ է, որովհետև մենք ինքներս լավ էլ կարողանում ենք համով բաներ սարքել:
- Սեքսուալ հարաբերությունները մեզ համար ևս խնդիր չեն: Այս 30 տարում մենք հասցրել ենք մեր աշխարհ մտցնել այնպիսի կանանց, ում մեզանից պետք է այն, ինչ մեզ իրենցից, ու ոչ ավելին:
- Սեքսը դադարել մեզ համար հանդիսանալ զուտ հաճելի ժամանցի ձև՝ իր աճած հասանելիության պատճառով: Մենք այժմ այն ընկալում ենք որպես կնոջ ու տղամարդու շփման բարձրագույն մակարդակ: Դուք պատրա՞ստ եք դրան:
- Մենք որքան էլ ասենք, որ արդեն ժամանակն է տնավորվելու ու ընտանիք կազմելու, դուք իմացեք, որ դա մեզ իրականում այդքան էլ պետք չէ, իսկ եթե/երբ շատ է պետք լինում, մենք դա որպես կանոն ունենում ենք
- Մեզ չի սարսափեցնում միայնությունը: Ավելին՝ մենք սիրում ենք միայնակ լինել մեր մտքերի հետ: Երևի հենց դրա համար էլ ջահել աղջիկները այդքան հետաքրքրվում են մեզանով:
- Մենք կարող ենք հանգստյան օրերի ողջ ընթացքում մնալ տանը ու հենց դրա համար էլ մեզ քիչ եք տեսնում:
- Մենք մոռացել ենք, թե ինչ բաներ են խիղճն ու մեղքի զգացումը: Մեզ վրա չեն ազդում արցունքները, քծնանքը, խոստումները, սիլի-վիլիները, ձեր ցուցադրական անօգնականությունը և ձևական հիմարիկությունը: Մենք միանգամից զգում ենք, թե երբ են մեզ ուզում մանիպուլյացիայի ենթարկել: Կարճ կիսաշրջազգեստն էլ անգամ չի օգնի:
- «Տղամարդը պետք է…» արտահայտությունը լսելիս մենք ժպտում ենք, որովհետև մենք առանց ձեզ էլ շատ լավ գիտենք, թե ում ու ինչ ենք պարտական, իսկ եթե դուք հաճախ կրկնեք այդ բառակապակցությունը, ապա շատ քիչ հավանական է, որ այդ սահմանափակ մարդկանց ցուցակում, ում հանդեպ մենք պարտականություններ ունենք, տեղ գտնի նաև ձեր անունը:
- «Դու անխիղճ ու անսիրտ մարդ ես», մենք պատասխանում ենք հանգիստ համաձայնությամբ:
- Անգամ ձեր «Դու տղամարդ չե՛ս» բացականչությունը մեզ առանձնապես չի հուզում:
- Մենք այս տարիների ընթացքում հաստացրել ենք մեր կաշին, որ ամեն ինչ թեթև ենք տանում՝ անգամ կյանքը:
Այսքանով հանդերձ, սիրելի երիտասարդ աղջիկներ, չե՞ք կարծում, որ ձեր իսկ շահերից է բխում գտնել 20+ տարեկան երիտասարդների, ովքեր ավելի ճկուն են, և փորձել «վարժեցնել» հենց նրանց՝ ըստ ձեր պահանջմունքների՝ մինչ նրանց 30-ը կլրանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել