Shamshyan.com-ը գրում է.

Հանցագործ աշխարհի պատմության մեջ կանայք շատ հաճախ իրենց դաժանություններով գերազանցում են տղամարդկանց: SHAMSHYAN.com-ն այսօր կներկայացնի 1960-ականների՝ հանցագործ աշխարհի ամենավտանգավոր եւ դաժան հանցագործներից մեկի` ազգությամբ հրեա Մարիա Բերգերի ձեռագիրը, որին հանցագործ աշխարհում կնքեցին «Սեւ այրի» մականվամբ, սակայն ոչ նրա համար, որ նա կորցրել էր իր ամուսնուն (Սեւ այրին մահացու, թունավոր սարդի տեսակ է:Հատկապես վտանգավոր են էգերը, որոնք տեսակի շարունակման գործն ավարտելուց հետո արուներին անմիջապես խժռում են): Տեսակով այդպիսiն էր նաեւ Մարիան:

Մարիա Բերգերը ծնվել է 1956 թ-ին` մտավորականների ընտանիքում, եւ միշտ շրջապատված է եղել սիրով ու ուշադրությամբ: Նա եւս ընտրել էր երաժշտական ուղղությունը եւ սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում: Սակայն Մարիան 14 տարեկանում ավտովթարի պատճառով կորցնում է ծնողներին: Նա սկսում է ինքնուրույն զարգանալ, իր հասակակիցներից առաջ ընկնում եւ ավելի վաղ եւ խորը ճանաչում կյանքը իր քաղցրություններով եւ դառնություններով: Բոհեմական կյանք էր վարում` ծխում, խմում: Սակայն շատ ընդունակ եւ խելացի աշակերտ է եղել, տիրապետել է փողոցային ռուսերենին, անգլերենին եւ ֆրանսերենին: Տարբեր տարիքի տղամարդիկ են խելքահան եղել նրա գեղեցկությունից, սակայն նա անտարբեր էր բացառությամբ բոլորի նկատմամբ: Այդ ամենով հանդերձ՝ հրեա գեղեցկուհու ինքնասիրությունը շոյվում էր ուշադրությունից: Նրա կյանքն ուսումնասիրած գրողները համոզված են, որ նրան բնությունն էր այդպիսին ստեղծել. նա չէր կարողանում սիրել կամ կապվել որեւէ մեկին կամ ինչ որ բանի՝ ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին, ո՛չ էլ առարկաներին: Նա սառնասիրտ էր ու հաշվենկատ, եւ շատերը դրանով էին պայմանավորում նրա ուժն ու թուլությունը:

Մարիան իր առաջին սպանությունը կատարել է վրեժխնդրությունից դրդված, երբ երեկոյան երբ գնում էր հայտնի թատերական նկարիչ Թոֆիկ Բայրոմովին հրաժեշտ տալու: Ադրբեջանցին, չկարողանալով զսպել իր անհագ եւ անպատասխան կրքերը, սուրճի մեջ քնաբեր է լցնում եւ տիրում քնած աղջկան: Մարիան, երբ գիշերվա կեսին արթնանում է, իր կողքին տեսնում է խռմփացնող, քաչալ ու ցմփոր ադրբեջանցուն: Մազոտ ու այլանդակ տղամարդու մարմինը խորշանք է առաջացնում նրա մոտ եւ նա, լողասեղանից վերցնելով ածելին, առանց խղճի խայթի կտրում է իրեն տիրացած ադրբեջանցու պարանոցը՝ իր հետեւից վերացնելով բոլոր հետքերը: 2 օր անց արդեն նա Ավստրալիայում խմում էր հաջող օպերացիայի կենացը: Մեկ ամիս անց, սակայն, Մարիայի ուրախ օրերն ավարտվում են, քանի որ նրան զորակոչում են իսրայելա-սիրական սահմանային գոտիներից մեկը: Առաջին սպանությունից հետո նրա հոգում խղճի զգացումը վերջնականպես մեռնում է, եւ նա սկսում է գործել ավելի վճռական, արագ ու հստակ: Բայց, քանի որ ծառայությունը նրա ծրագրերի մեջ չէր մտնում, նա մեկօրյա արձակուրդ ստանալուց հետո, հատելով Լիբանանի սահմանը, Բեյրութից թռչում է Փարիզ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել