Այո, ճիշտ են ասում, որ համացանցում ինչեր ասես, որ չես տեսնի, հենց նոր ինտերնետում պատահական հանդիպեցի մի այնպիսի բանի, որը նույնիսկ իմ ամենաճոխ երևակայության մեջ չէի կարող պատկերացնել: Փնտրելով Արցախի մասին տեղեկություններ google-ի փնտրտուքներում հանդիպեցի “Աղդամ կամ Կովկասյան հերոսիմա”  հայատառ վերնագրով մի գրառում` բացելով, սկզբից աչքերիս չհավատացի, կրկկին կարդացի, տեսա չէ` ճիշտ է: Փորձեցի ճշտել, արդյոք, սա ադրբեջանական հերթական պրովակացիոն պրոպագանդան չէ հայերեն լեզվով, նման բաների արդեն հանդիպել եմ համացանցում, բայց չէ հայկական կայք էր, այն էլ ինչ կայք` հայտնի A1+-ի կայքը`  www.a1plus.am, իսկ հոդվածը գրողն էլ հայ է, այն էլ ինչ հայ` արցախցի հայ: Լավ, էլ  չչարաշահեմ ձեր համբերությունն ու անցնեմ այդ “հոդված-գլուխգործոցին”: 

Սկսենք վերնագրից: Ինչպես նշել եմ հոդվածը վերնագրված է, այսպես` “Աղդամ կամ Կովկասյան Հերոսիմա”, վերնագիրն ինքնին արդեն անհասկանալի ու զավեշտալի է թվում, այն մեղմ և քաղաքակիրթ ձևով մեզ` հայերիս, դասում է բարբարոս ազգերի շարքին, և հեղինակը իր խեղթյուրված “գլուխգործոցը” սկսում է հետևյալ տողերով.  ”Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շարունակում են այցելուներին զգուշացնել, որ Աղդամ այցելելն արգելված է: Ֆիլմի դեկորացիա հիշեցնող Աղդամն օտարերկրացի լրագրողները հաճախ անվանում են Կովկասի Հիրոսիմա ….”, այո,  այո հենց այդպես Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանութունները, ես մինչև վերջ կարդացի հոդվածը, հույս ունենալով գոնե մեկ տեղ գտնել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն”, բայց ավաղ, անընդհատ կրկնվում էր “ԼՂ” կամ “Լեռնային Ղարաբաղ”: Հիշեցնեմ մեր “հարգարժան” հեղինակին, որ նա ապրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում ու նա հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքի, կցանկանամ նաև ևս մեկ հուշում անել հեղինակին, այն մասին, որ նա հայ է, այլ ոչ թե ինչ որ տեղից եկած զբոսաշրջիկ ու նա պետք է  նույնիսկ ենթագիտակցերեն զգա, որ, ինչպես “իր սիրելի Աղդամը”, այնպես էլ շատ ու շատ այլ տարածքներ, որոնք ներկայումս զավթված են մեր թշնամիների կողմից ու  դեռևս պետք է ազատագրվեն, մեր պապերի հողն են, մեր պատմական հայրենիքի մի մասն են ու նա պարզապես բարոյական իրավունք չունի նման վերաբերմունք ցույց տալ մեր հայրենիքի նկատմամբ:

Սակայն սա դեռ ամենը չէ  հեղինակի այս “գլուխգործոց-հոդվածի” , ամեն ինչ դեռ առջևում է…..

Շարունակեմ հեղինակի “մարդասիրական” հոդվածից մեջբերումները: Նախ նշեմ, որ հոդվածը փորձ է արվում ներկայացվել մարդասիրական և սոցիալական տեսանկյունից` նկարագրելով “հայկական ոժերի զբաղեցրած տարածքներում” (սա մեջբերում է հոդվածից) ներկայումս բնակվող մարդկանց սոցիալ-կենցաղային իրավիճակը, սակայն այդ քողի տակ ներկայացվում է իրական փաստերի լիովին խեղաթյուրում,   Արցախի պետականությանը, տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու և Արցախի ժողովրդի իրավունքի փաստի ճանաչումը կասկածի տակ դնելու փորձ է:

Անցնեննք առաջ, տեսնենք էլ ինչ  ”փայլուն մտքեր” է  արձանագրել մեր “հերոսը”: Այսպիսով` Արտգործնախարարության կողմից Աղդամ այցելելու արգելքի մասին խոսելուց հետո, մեր “տաղանդավոր” լրագրողը գրում է. “Աղդամը, որը ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից 30 կմ է  հեռու, ԼՂ շուրջը գտնվող յոթ հարակից շրջաններից մեկն է: Աղդամի ավերակները, զենքի մնացորդները, Ադրբեջանի ուղղությամբ տեղակայված տանկերը հուշում են, որ պատերազմի ավարտը հաստատված չէ”: Մի պահ ինձ թվաց, որ ես ադրբեջանական կայքում եմ գտնվում ու այս հոդվածի հեղինակը ադրբեջանցի է, քանի որ սա ուղղակի ադրբեջանական քարոզչամեքնային հատուկ խոսքեր են, սակայն տեսնելով, որ գրված է Ստեփանակերտ, այլ ոչ թե քաղաքի ադրբեջանական աղավաղված  անվանումը (գոնե այստեղ “փառք տանք” :D ), վերստին հասկացա, որ չէ սա “հայերն”  են այսպես գրում: Եվս  մեկ անգամ խորհուրդ տամ մեր “տաղանդավոր լրագրողին”` թող բացի ու կարդա իր երկրի` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Սահմանդրությունը ու հասկանա, որ չկա Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, կա միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ու նա որևէ բարոյական կամ իրավական իրավունք չունի կասկածի տակ դնելու Արցախի Հանրապետության իրավազորությունները ու բազմաթիվ մարդկանց արյան գնով ձեռք բերած մեր անկախությունն ու ազատությունը և մեր` հայերիս, իրավունքնները արյան գնով ձեռք բերած մեր պատմական տարածքների նկատմամբ: Եթե “մեր հերոսը” դեռևս չի գիտակցում ու Աղդամում է միայն գիտակցում, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ապա թող մեկ-մեկ նայի շուրջը, լսի ադրբեջանական ռազմաշունչ հայտարարությունները, տեսնի սահմանում հաճախակի ադրբեջանական դիպուկահարներից զոհվող հայ զինվորներին, նկատի ադրբեջանական դիվերսիոն գործողությունները մեր սահմանում: Այո “հարգելի լրագրող”, ճիշտ ես նկատել, որ սահմանում Ադրբեջանի ուղղությամբ տանկեր են տեղադրված, եթե մոռացել ես հիշեցնեմ Ադրբեջանը մեր թշնամին է ու քանի մենք մեր կոխքին ունենք թշնամի,  մենք միշտ պետք է պատրաստ լինենք նրան տանկերով և հրազեններով դիմավորել, այլ ոչ թե բարյացկամ խոսքերով ու գրկախառնությամբ:

Սակայն դեռ սա վատթարագույնը չէ, շարունակելով կարդալ հոդվածը, ավելի ու ավելի ես ապշում ու ջղայնանում: Երևի կմտացեք, որ սրանից ավել էլ ինչ պիտի լինի, որ ավելի վատ լինի ու ավելի շատ ջղայնանաս, բայց արի ու տես, որ մեր “հնարամիտ լրագրողը” էլի հնարքներ է գտեել: Այսպիսով` շարոնակենք. ”1993-ի սկզբին Աղդամը 3 ամիս շարունակ գնդակոծությունների ենթարկվեց, իսկ հունիսին այն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ` հետագայում եւս ենթարկվելով ծանր ռմբակոծությունների: Երբ Աղդամի 150 հազար բնակչությունը, որը հիմնականում բաղկացած էր ադրբեջանցիներից, լքեց քաղաքը, այն քարուքանդ եղած տների ու ավերակների կույտ էր հիշեցնում”:  Ես դեռևս չեմ տեսել հայերի կողմից իրականության խեղաթյուրման նման փորձ: Այսպես կարող են գրել միայն ադրբեջանցիները, նույնիսկ օտարերկրյա լրագրողների Արցախին անդրադառնող նյութերում նման բան չես գտնի: Նախ Աղդամը ԱԶԱՏԱԳՐՎԵԼ Է, ինչի արդյունքում վերացվել է Արցախի խաղաղ բնակչության կյանքին սպառնացող ադրբեջանական հզոր ռազմական հենակետ: Մեր “հերոսը” երևի նաև հիշողությունից է թույլ և մոռացել է, որ տարիներ շարունակ հենց ադրբեջանցիների կողմից հզոր ռազմական հենակետի վերածված  Աղդամից անընդհատ ռմբակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր` ահ ու սարսափ, մահ ու ավերածություններ  սփռելով շուրջ բոլորը: Միայն Ստեփանակերտում Աղդամից արձակված արկերից զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ ու ամբողջ Ստեփանակերտը վերածվել էր ավերակների: Միգուցե մեր “հերոս-լրագրողը” կգերադասեր տեսնել Ստեփանակերտը ավերակների վերածված, երևէ այդպես է, որովհետև նա իր “տխրահռչակ հոդվածը” շարունակելով սկսում է գովերգել Աղդամի փառքը. “Ժամանակին Աղդամը մեծ առեւտրային քաղաք էր, եւ Ղարաբաղի բնակիչները հաճախ էին գալիս այստեղ ապրանք գնելու կամ վաճառելու: Աղդամը հայտնի էր իր խաղողի այգիներով եւ այստեղ արտադրվող գինով, բայց այս ամենից այսօր ոչինչ չի մնացել: Աղդամի նախկին ադրբեջանցի բնակիչները ներկայում փախստականների կարգավիճակով բնակվում են Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում` ստիպված լինելով նոր կյանք սկսել այնտեղ այն ամենով, ինչը կարողացել էին իրենց հետ տանել Աղդամից:” Այստեղ կրկին անգամ մեր “խղաղասեր հերոսին” հուշում անեմ, որ հարյուր հազարավոր հայեր կյանքի սպառալիքի տակ լքել են իրենց բնակարանները Ադրբեջանի քաղաքաներում, հիշեցնեմ Շահումյանի մասին, Սումգայիթի ու Բաքվի ջարդերի մասին:

Այս տխրահռչակ ու ամոթալի հոդվածը վերջանում է ոչ ավել ոչ պակաս մի վայ-քաղաքագետի` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանի խոսքերով. «Այդ տարածքն անվտանգության գոտի է, այնտեղ կա շփման գիծ, հետեւաբար ԼՂ կառավարությունը պատասխանատվություն է կրում այնտեղ այցելող զբոսաշրջիկի անվտանգության համար»: Մեր վայ-քաղաքագետին էլ հիշեցնեմ, որ Արցախում չկա անվտանգության գոտի, կա միայն ու միայն Արցախի Հանրապետություն իր վարչատարածքային բաժանումներով և բոլոր տարածքներում տարածվում է Արցախի Հանրապետության իրավազորությունները` սահմանված Արցախի Հանարապետության Սահմանադրությամբ, իսկ Արցախի տարածքները ուրվագծված են, ոչ թե շփման գծով, այլ պետական սահամններով:

Այս տխրահռչակ հոդվածն ապացույց է մտորելու, քանի որ Արցախում և Հայաստանում հայտնվել են այնպիսի “վայ-հայեր, որոնք ”լիբերալության”, ու “տոլերանտության”  քողի տակ գործելով, պատրաստ են վաճառել իրենց հայրենիքը մի քանի դրամի կամ գրանտների դիմաց, փորձում են հաճոյանալ եվրոպացիներին այսպես ասած իրենց “ազատամիտ” ու “հանդուրժողական” մտքերով: Սակայն երևի նրանք չեն նկատում, որ հենց իրենց սիրեելի ու պաշտելի եվրոպաներում “ազգասիրությունը” ու “ազգայնականությունը” վեր է ամեն ինչից: Օրինակ այս հոդվածի հիման վրա նշեմ, որ ասենք Ֆրանսիայում, որևէ մեկը չի հանդգնի ասել, որ Էլզասը Գերմանիայի տարածք է, քանի որ ժամանակին այնտեղ բնակվել են գերմանացիներ, կամ Չեխիայում որևէ մեկը իրեն թույլ չի տալ գրել, որ ժամանակին  գերմանացիներով բնակեցված Սուդետների շրջանը Գերմանիային է պատկանում կամ դա Չեխիային հարակից տարածքներն են, կամ ասենք Իտալիայում խոսեն, որ Տրեստ քաղաքը սլովոնացիներին է պատկանում, իսկ Ռումինիայում կոչ անեն Տրանսիլվանիան վերադարձնել Հունգարիային:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել