Emedia.am-ը գրում է.
Հայաստանի ատոմային էլեկտրակայանն աշնանը ծրագրային վերանորոգում կանցնի: Այդ ընթացքում կհիմնանորոգվի նաև 4-րդ գեներատորը, որի խափանման հետևանքով նախորդ տարի էլեկտրակայանը 330 մլն կՎտ/ժ-ի թերարտադրանք էր ունեցել: Այս մասին ամփոփիչ հաշվետվության ներկայացման ժամանակ նշեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը:
Նա հիշեցրեց, որ 4-րդ գեներատորի կապիտալ վերանորոգման ընթացքում պահանջվող ռեգլամենտային բարձրավոլտ ստուգումների արդյունքում վնասվել էր գեներատորի ստատորի ձողերից մեկի մեկուսացումը, որի պատճառով 4-րդ գեներատորը գտնվեց վերանորոգման մեջ լրացուցիչ 88 օր և ՀԱԷԿ-ին բերեց 330 մլն կՎտ/ժ թերարտադրանքի: «2014 թվականին թիվ 2-րդ էներգաբլոկի վերանորոգումը պլանավորված է կատարել 45-օրյա ժամկետում, իսկ 4-րդ գեներատորի կապիտալ վերանորոգումը` 58 օրում: 2013 թվականին պլանային վերանորոգման աշխատանքները նախատեսված էր կատարել 55-օրյա ժամկետում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարզաբանեց Մարկոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ