10 вещей, которые миллионеры никогда не делаютՄարդիկ, ովքեր իրենց առաջին միլիոնը աշխատել են, այլ ոչ թե ժառանգություն են ստացել կամ շահել են կազինոյում, զերծ են մնում որոշակի բաներից, որպեսզի միշտ հաջողակ լինեն: Նրանցից յուրաքանչյուրն ունի հաջողության իր բանաձևը, որի դետալները գաղտնիք են, բայց կա որոշակի արարքների ցանկ, որոնցից նրանք բոլորն էլ զերծ են մնում: Ձեզ ենք ներկայացնում այն 10 բաները, որ ՉԵՆ անում նման մարդիկ.

1. Նրանք չեն շփվում շատ ծախսող մարդկանց հետ

Միլիոնատերերը գիտեն, որ այն մարդիկ, ում հետ շփվում ես, ազդում են քո սովորությունների վրա: Հետևաբար, պարզապես անհնար է խնայողաբար ու ճիշտ ծախսել փողերդ, եթե դու շփվում ես փողերը քամուն տալուն սովոր դեմքերի հետ:

2. Նրանք չեն համարում, որ իրենք բոլորից շատ են հասկանում

Մարդիկ, ովքեր համարում են, որ ամեն ինչ գիտեն, դադարում են սովորել ու աստիճանաբար կորցնում են նորը յուրացնելու ունակությունը: Միլիոնատերերը գիտեն, որ եթե իրենք կորցնեն սովորելու ունակությունը, նրանք վաղ թե ուշ կպարտվեն:

3. Նրանք չեն փնտրում ակնթարթային հաջողություն

Երկարաժամկետ հաջողության հասնելու համար, պետք է հեռանկարի վրա աշխատել: Միլիոնատերերը հատուցվում են ըստ արժանավույնս, քանի որ չեն տրվում ակնթարթային պոռթկումների ու ջանում են աշխատել հեռահար նպատակների իրականացման վրա:

4. Նրանք ժամանակը չեն օգտագործում որպես չափման միավոր

Միլիոնատերերը հաջողությունը չափում են արդյունքի տեսակետից: Արդյունքի վրա ծախսված ժամանակը ոչ մի նշանակություն չունի, եթե դրանք համապատասխանում են ակնկալիքներին:

5. Նրանք իրենց փողերը քնեցնում բանկային հաշիվների վրա

Եթե դուք ուզում եք բազմապատկել ձեր կապիտալը, ապա պետք է այնպես անեք, որ ձեր փողերը աշխատեն: Առավելագույնը, որ կարելի է ստանալ բանկային հաշիվների վրա փողերը քնեցնելով, դա մայր գումարի չնչին տոկոսն է: Երկարաժամկետ հեռանկարով մտածեք, ներդրեք ձեր փողերն արժեթղթերի և հիմնադրամների մեջ, հատկապես այնպիսիքի մեջ, որոնք երաշխավորում են դիվինդենտներ, կամ էլ ձեռք բերեք հողատարածքներ ու անշարժ գույք՝ հեռանկարային վայրերում:

6. Նրանք չեն կատարում իմպուլսիվ գնումներ

Իմպուլսիվ գնումները փողի անիմաստ վատնում լինելուց զատ, նաև բերում են նրան, որ տունը գնալով լցվում է տարբեր անպետք բաներով, որոնցից դուք առանձնապես չեք էլ օգտվելու: Եթե ձեզ ինչ-որ բան է գերել խանութում, լքեք խանութը ու այդ իրի հետևից վերադարձեք միայն մի քանի օր մտորելուց ու հստակ որոշում կայացնելուց հետո, որ այդ իրը իրոք պետք է ձեզ: ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ մի գնեք ինչ-որ բան անմիջապես այն բանից հետո, երբ տեսնեք այն:

7. Նրանք իրենց ժամանակն անիմաստ չեն ծախսում

Ասում են, թե ժամանակը փող է: Այդպես էլ կա, սակայն շատ ավելի կարևոր է, որ ժամանակը հենց ձեր կյանքն է, ու եթե դուք այն վատնեք անիմաստ, ապա դա կլինի անուղղելի պարտություն:

8. Նրանք չեն ֆիքսվում բացասականի ու դժվարությունների վրա

Միլիոնատերերը երբեք շատ չեն մտածում նեգատիվի մասին, ոչ էլ խոչընդոտների, որովհետև նրանց մտորումների առյուծի բաժինը ընկնում է ֆինիշի մասին մտորումներին, իսկ որպեսզի հասնես այդ ֆինիշին, պետք է երբեք չկորցնես այն քո տեսադաշտից:

9. Նրանք վաբանկ չեն գնում

Միլիոնատերերը միշտ չափում են ռիսկերը, իսկ եթե դուք ձեր ողջ ակտիվները ներդնում եք ինչ-որ մի ձեռնարկության մեջ, ապա դուք ներդնող չեք, այլ կազինոյի խաղացող:

10. Նրանք իրենց փողերը միայն աշխատելով չեն վաստակում

Հիշեք այս բառակապակցությունը՝ պասիվ վաստակ: Կասկած չի կարող լինել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ուժերով միլիոնատեր են դարձել, իրենց փողերը ներդրել են տարբեր բաների մեջ, և այդ ներդրումները ժամանակի ընթացքում սկսել են ստաբիլ պասիվ եկամուտ ապահովել, որը ժամանակի հետ միայն աճել է: Եթե ձեր փողերը ձեզ հավելյալ փողեր չբերեն, ապա դուք երբեք չեք կարող հարստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել