Մենք շատ հետաքրքիր ազգ ենք, հիմա էլ ազգովի ազգային բրենդ ենք մշակում, բայց քթներիս տակ ազգային բրենդը հոսում է՝ բանի տեղ չենք դնում: Էս մեր հարևանները շեշտը դրել են իրենց նավթի վրա ու առաջ են գնում, բայց մի քանի հազարամյակ հետ ենք գնում ու հասկանում, որ այն ժամանակ նավթ կար, բայց մարդիկ չէին օգտվում դրանից ու հանգիստ ապրում էին:

Մարդը չի կարող ապրել ջրի բացակայության պայմաններում, իսկ Աստված մեզ ջուր է տվել ու չի խնայել: Մենք մեր ունեցածը չենք գնահատում, բայց «Միմինո» ֆիլմի ռեժիսորը՝ Գեորգի Դանելիան, այսօրվա գլխավոր հոբելյարի՝ Մեծ մարդու ու տաղանդավոր դերասանի՝ Մհեր Մկրչյանի շուրթերով հնչեցրեց մեր բրենդի անունը: Էկեք մեր ունեցածը գնահատենք, մեր քթի տակով հոսող կենարար ջուրը չանտեսենք ու ազգային բրենդ ման չգանք, որովհետև ՋՈՒՐԸ կարող է ազգային բրենդ հանդիսանալ, ու մեր ունեցած պաշարները ճիշտ օգտագործելու դեպքում տարածաշրջանում նավթի դերը կդառնա երկրորդական:

Բրենդը իրենից ենթադրում է մի բան, որով աշխարհին պետք է ճանաչելի լինենք, աշխարհի մի մասը մեզ ճանաչում է մեր ջրով, եկեք մնացած մասին էլ պատմենք մեր ջրի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել