45-ամյա գիտնական Վու Լեյը բնակվում է Թայվանում: Իր սիրած աղջկա վրա մեծ տպավորություն գործելու համար նա կտրուկ իմիջային փոփոխությունների է գնացել, սակայն անգամ դա նրան չի փրկել մերժումից: 54-ամյա Վու Լեյը թունդ սիրահարված էր 23-ամյա Լինգ Լինին: Վուն գնաց վարսավիրանոց և խնդրեց այնպիսի սանրվածք տալ, որն առանձնահատուկ տեսք կհաղորդեր նրան և կօգներ ավելի բարձրահասակ երևալ: Վարսավիրը լեգոյի մարդուկի սանրվածք տվեց նրան: Վուին թվաց, որ դա կօգնի նրան նվաճել աղջկա սիրտը: Ցավոք, սանրվածքը ոչ մի օգուտ չտվեց, և Վուի սիրեցյալը մերժեց նրան:
Լինգն ասաց, որ այդ սանրվածքից հետո նա առհասարակ կորցրել է հարգանքը Վուի հանդեպ, քանի որ նա լեգոյի կերպարի կամ «Warcraft» վիդեոխաղի հերոսի է նմանվել: Լին հավելել է. «Ընկերներս նրան բթամիտ են անվանում: Ես ենթադրում եմ, որ նա կարող էր զուգընկերուհի գտնել, քանի որ նա լավ աշխատանք ունի. նա Թայվանի ազգային համալսարանական հիվանդանոցի գիտնական է, սակայն նա պետք է իր տարիքին համապատասխան շարժվի»:
Վուն, ով մինչ այժմ միայնակ է, չնայած իր թանկարժեք սանրվածքին, ասել է. «Ես չեմ հասկանում մերժման պատճառը: Ես ամիսը 2400 դոլար աշխատավարձ եմ ստանում: Այս սանրվածքն ընտրեցի, քանի որ ես ցանկանում էի 20-30 տարեկան երիտասարդի տեսք ունենալ՝ գրավելու համար այն աղջկան, ով մերժել է ինձ, կամ որևէ այլ աղջկա»:
Այսպիսի սանրվածքը պահպանելն այնքան էլ հեշտ բան չէ: Նա ստիպված է լինում երկու տուփ գել օգտագործել և երկու ժամ ծախսում է մազերը հարդարելու համար: Նա 15 օրը մեկ կարող է իրեն թույլ տալ սանրել մազերը՝ մեռած մազերից ազատվելու համար:
Թեպետ Վուին չի հաջողվել իր նոր սանրվածքով գրավել իր սիրած աղջկա սիրտը, այն գրավել է մամուլի և համաքաղաքացիների ուշադրությունը: Նա բավականին հայտնի է դարձել: Բազում մարդիկ լուսանկարվում են Վուի հետ: Ծաղրանկարիչ Չերենգ Լին Վուին պատկերել է իր ստեղծագործություններից մեկում: Մի խոսքով, Վուն հայտնի աստղ է դարձել:



