Ինչպես միջին վիճակագրական ՀՀ ցանկացած քաղաքացի, ես էլ բանկում ապառիկ ունեմ: Արդեն 6 ամիս է՝ փորձում եմ ամսական ավել վճարելով՝ արագ մարել այն, բայց արի ու տես, որ բանկերն ամեն ինչ անում են, որ մենք հնարավորինս երկար մնանք նրանց ստրուկները, և բանկ մտնելիս ամեն քայլի համար գումար են պահանջում: Օրինակ՝ այսօր վճարել եմ 10 հզ. դրամ, բայց մայր գումարից նվազել է ընդամնեը 6881.28 դրամ, այսինքն՝ իմ փողի մի զգալի մասը գնում է սպասարկման, տոկոսի ու այլ բաների վրա: Շարունակեք հպարտանալ ՁԵՐ բանկային համակարգով, հարգելի իշխանություններ, նրանք իսկապես կարողանում են թալանել ժողովրդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/740759352648716?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



