Աբսուրդ ու անհեթեթություն. Պիպոյանը՝ տեղական մրգերում նիտրատի ստուգման մասինPanorama.am-ը գրում է.

Իրացման շուկայում տեղական մրգերում ու բանջարեղենում նիտրատների պարունակությունը պարզելու մոնիտորինգ իրականացնելու՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մտադրությունը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը անհեթեթություն ու աբսուրդ է որակում:

Արձագանքելով Panorama.am-ի հրապարակմանը, Պիպոյանը նկատեց, որ շուկայում նման ուսումնասիրության խիստ անհրաժեշտություն կա, սակայն հստակեցված չեն հետագա անելիքները: Իսկ նման պայմաններում իրականացրած մոնիտորինգը, Պիպոյանի կանխատեսմամբ, միայն խուճապ կարող է առաջացնել:

«Նման մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ կարգ: Մտանք շուկա, պարզեցինք, որ տվյալ մրգի մեջ նիտրատը շատ է, կասեցրեցինք վաճառքը, հետո՞, հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Երբ հետագծելիության սկզբունք չկա, չգիտենք, թե տվյալ ապրանքը որ մարզից է բերվել շուկա, ի՞նչ ենք անելու»,-մտահոգություն հայտնեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել