Նիկոլայ Բաղդասարյան. «Քննիչն իր կարծիքը դարձրել է ապացույց» (ֆոտոշարք)Aravot.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ավարտեց ապացույցների հետազոտումը եւ մինչ տուժող, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը ցուցմունք կտար, հայտարարությամբ հանդես եկավ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Վարդան Պետրոսյանի պաշտպանի մոտ 22 էջանոց հայտարարության մեջ պաշտպանն անդրադարձավ ապացույցների հետազոտման ժամանակ այն ապացույցների վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, որոնք կողմը հնարավորություն չէր ունեցել ներկայացնել նախորդ դատական քննությունների ժամանակ։

Դրանք վերաբերում էին հետեւյալ հարցադրումներին. ինչի՞ մեջ են մեղադրում Վարդան Պետրոսյանին եւ ինչպե՞ս է նախաքննական մարմինը հիմնավորել, ինչպե՞ս է հիմնավորվել, որ Վարդան Պետրոսյանն իր կողմից վարած ԲՄՎ-320 մակնիշի ավտոմեքենան երթեւեկելի մասից դուրս չի բերվել դեպի կողնակ։ Հայտարարությունից հետո դատարան ներկայացվեց ապացույց՝ տեսանյութ եւ լուսանկարներ։ Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, քննիչ Հայկարամ Հակոբյանը 21.10.2013 թ. ¥դեպքից 1 օր հետո) կատարել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, կազմել է արձանագրություն, նշել է «բախման վայրը որտեղ» բառակապակցությունը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել