
Ուսուցիչն ու նախկին զինվորական հրահանգիչը աղջկա ծնողների խնդրանքով նրան մեքենայով ուղեկցում են Քիդ կրթական կենտրոն (Պեկին, մայիսի 22, 2014):
Քիդ կրթական կենտրոնը զինվորական ոճով ճամբար է, որտեղ մարդկանց օգնում են ազատվել համացանցից ունեցած կախվածությունից: Չինաստանում գնալով աճում է համացանցում ավելի երկար ժամանակ անցկացնող երիտասարդների թիվը, ովքեր ժամեր են անցկացնում օնլայն խաղեր խաղալով ու սոցիալական ցանցերից օգտվելով: Դրա հետ մեկտեղ աճում է այն ծնողների թիվը, ովքեր դիմում են ճամբար՝ իրենց երեխաներին օգնելու ու նրանց կախվածության դեմ պայքարելու համար: Զինվորական ոճի այս ճամբարները, որոնք նախատեսված են համացանցից կախվածության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար, կարելի է գտնել աշխարհի տարբեր անկյուններում, սակայն միայն Չինաստանում դրանց թիվը հասնում է 250-ի:

Ուսուցիչը դռան փոքրիկ պատուհանից զրուցում է նախկին զինվորական հրահանգչի հետ, մինչ աշակերտները մասնակցում են զինվորական ոճի դռնփակ մարզումների (Քիդ կրթական կենտրոն, Պեկին, փետրվարի 19, 2014թ.)

Ուսանողները մաքրում են իրենց ընդհանուր ննջարանը՝ Պեկինի Քիդ կրթական կենտրոնի ճամբարում, փետրվարի 19, 2014թ.:

Աղջիկը, որն իր ծնողների պատվերով նոր է ժամանել Քիդ կրթական կենտրոն, զրուցում է ճամբարի մյուս մասնակիցների հետ, մայիսի 22, 2014թ.:

Նախկին զինվորական հրահանգիչը խոսում է աղջիկների հետ՝ նրանց ընդհանուր ննջարանում:

Ուանգը (ձախից), ով համացանցային խաղերի կախվածություն ունի, օգնում է մաքրել Քիդ կրթական կենտրոնի կացարանի ընդհանուր սանհանգույցը:

Նորեկ ուսանողը վարժություն է կատարում, մինչ մյուսները շարային քայլ են կատարում (Քիդ կրթական կենտրոն, Պեկին, փետրվարի 26, 2014թ.):

Նախկին զինվորական հրահանգիչը ուսանողներին շարային քայլք է սովորեցնում (Քիդ կրթական կենտրոն, Պեկին, փետրվարի 19, 2014թ.):

Ձեռնոցներ հագած աղջիկ ուսանողները շարային քայլքի ժամանակ:

Ուսանողները խմբակային պատիժ են ստանում` պարտավորվելով ժիմ վարժություն կատարել համացանցից կախվածություն ունեցողների համար նախատեսված Քիդ կրթական կենտրոնի ճամբարում:

Ուսանողները Քիդ կրթական կենտրոնի ճամբարում բանջարեղեն են մաքրում՝ որպես ծրագրի մի մաս:

Համացանցից կախվածություն ունեցող տղայի ուղեղը սքանավորվում է գիտահետազոտական նպատակներով:

Ուսանողները ճաշում են Քիդ կրթական կենտրոնում (Քիդ կրթական կենտրոն, Պեկին, փետրվարի 19, 2014թ.):

Հետազոտում են համացանցից կախվածություն ունեցող տղայի ուղեղը՝ Պեկինի Դաքսինգ համացանցային կախվածության բուժման կենտրոնում:

Ուսանողներին համացանցից կախվածությունից ու դեպրեսիայից բուժելու համար նախատեսված հաբերը՝ Պեկինի Դաքսինգ համացանցային կախվածության բուժման կենտրոնում:

Բուժքույրը դեղեր է տանում Պեկինի Դաքսինգ համացանցային կախվածության բուժման կենտրոնում:

Ուսանողները երաժշտական փորձ են կատարում Քիդ կրթական կենտրոնում:

Ուսանողները չինական ավանդական էթիկայի դասի ժամանակ սովորում են, թե ինչպես է պետք է խոնարհվել Կոնֆուցիուսի նման:

Ուսանողները կանգնած են Չինաստանի դրոշի առջև` զինվորական վարժանքի նախապատրաստվելով:

Վեցամսյա ուսուցումն ավարտելուց հետո ուսանողը խոնարհվում է ավագ ուսուցչի առաջ՝ Քիդ կրթական կենտրոնում:

Ուսանողները ձեռքով հրաժեշտ ե տալիս վեցամսյա ուսուցումն ավարտած իրենց ընկերոջը:



