Մասնագիտությամբ դիվանագետ երգչուհին դիմահարդա՞ր էArmnewstv.am-ը գրում է.

Երգչուհի Սյուզի Մելիքյանն է, նոր տեսահոլովակի նկարահանումներ չեն: Նա պարզապես որոշել է ուժերը փորձել դիմահարդարման բնագավառում: Սկզբում տիկնիկների վրա էր փորձեր անում, հետո պրոֆեսիոնալ դասընթացների մասնակցեց ու հիմա բոլոր ցանկացողներին պատրաստ է շպարել:

Մասնագիտությամբ դիվանագետ երգչուհու կյանքի այս փուլը սկսվեց ամուսնությունից հետո: Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ Սյուզիի ամուսնու ցանկությամբ է, որպեսզի կինը հնարավորինս հեռու մնա տղամարդկանց աշխարհից:

Մասնագիտական ընտրության առաջ Սյուզի Մելիքյանն ինքն է իրեն դնում: Մի բան վստահ գիտի` դիվանագիտությանը և քաղաքականությանը այլևս չի վերադառնա: Ազգային ժողովում աշխատանքի մեկ տարին ամբողջ կյանքի համար բավարար էր:

Ընտանիքը համալրելու մասին մտածում է, բայց Աստծուց առաջ ընկնել չի ուզում: Սյուզին վստահ է, որ ինքն էլ, ամուսինն էլ դեռևս երիտասարդ են ու առայժմ այս արևի տակ իրենց տեղը գտնելու ճանապարհին են:

Սյուզի Մելիքյանը երաժշտական կարիերան էլ մի կողմ չի դրել: Առավոտյան և կեսօրին երևանյան հարսանյաց սրահներից մեկում դիմահարդարմամբ կզբաղվի, իսկ երեկոյան նոր երգեր ու տեսահոլովակներ կձայնագրի: Ի դեպ, սեպտեմբերին խոստանում է ներկայացնել Մանե Հոկոբյանի հեղինակած ստեղծագործություններից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել