Ճակատագրի հեգնանքով ուրախ առիթներն ու տոնակատարությունները երբեմն վերածվում են ողբերգությունների: Մյուս կողմից, մենք չափազանց հաճախ ենք ճակատագրին մեղադրում մեր սեփական սխալների համար: Երբեմն ուրախ առիթների ողբերգական ավարտը պայմանավորված է լինում մարդկային անփութությամբ: Ստորև ներկայացված պատմությունները ցույց են տալիս, որ հաճախ մեր ծրագրերը մեկ վայրկյանում հօդս են ցնդում, և ուրախ առիթները վերածվում են սոսկալի աղետների:

 1. Չիկագոյի համաշխարհային տոնավաճառ

05
1893 թ.-ին Չիկագոյում անցկացվող համաշխարհային տոնավաճառը՝ հայտնի նաև Կոլումբիական էքսպո անվանումով, հավիտյան մնաց թե՛ Չիկագոյի, թե՛ ողջ Ամերիկայի պատմության մեջ: Միլիոնավոր այցելուներ ժամանեցին Չիկագո՝ տոնավաճառին մասնակցելու համար: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան հարթ չընթացավ, ինչպես նախատեսվում էր: Տոնավաճառի ժամանակ քաղաք ներմուծվեց ծաղիկի համաճարակը: Եվրոպացի գաղթականները, ովքեր կազմակերպում ու անցկացնում էին տոնավաճառը, բնակվում էին չքավորության մեջ: 30 աշխատող մահացան շինարարության ընթացքում, իսկ 5919 մարդ առողջական գանգատներով դիմեցին էքսպոյի բուժկետեր: Ծաղիկ հիվանդության դեպքերը գրանցվում էին դեռևս օգոստոսից, իսկ նոյեմբերին հիվանդությունն այնքան լայն տարածում էր ստացել, որ վերածվել էր համաճարակի: Համաճարակից նվազագույն հաշվարկներով 1213 մարդ մահացավ:  

2. Կրակոցներ՝ ի նշան ուրախության

09

Տոնակատարությունների ժամանակ ի նշան ուրախության օդ կրակելը շատ վատ գաղափար է: Այդ չմտածված քայլի պատճառով կարող են բազում մարդկային զոհեր լինել: Դեպի վեր արձակված փամփուշտը հետ է ընկնում գետնին այնպիսի արագությամբ, որ կարող է խոցել մոտակայքում գտնվող մարդկանց: Սա մեծ խնդիր է Միջին Արևելքում, որտեղ ընդունված է ցնծությունն արտահայտելու համար օդ կրակել:

2013 թ.-ի հունվարին Իրաքի ֆուտբոլի հավաքականը գոլ խփեց, ինչի շնորհիվ հավաքականն անցավ չեմպիոնական գավաթի եզրափակիչ փուլ: Ֆուտբոլասերները հաղթանակը տոնելու համար սկսեցին օդ կրակել: Արդյունքում տասնյակ մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ մի քանիսն անգամ մահացան վայր ընկնող փամփուշտների պատճառով: Դրանք անմիջապես նրանց մարմնի մեջ էին մխրճվում:  

Լիբանանում քաղաքական գործիչների հաղթանակը տոնելու կամ նրանց ելույթների ժամանակ աջակցություն հայտնելու համար նրանց սատարողները օդ են կրակում: Թեկնածուների ելույթներից հետո սովորաբար հնչում են կրակոցներ: 2008 թ.-ին մի դեռահաս տղա մահացավ երկրի վարչապետի ելույթի ընթացքում արձակված կրակոցի հետևանքով:

Օդ կրակելու դատապարտելի ավանդույթին կարելի է ականատես լինել նաև որոշ հարսանիքների ժամանակ: Հորդանանում անգամ հնարավոր է հարսանիքների համար ատրճանակներ վարձել: Կառավարությունը մի շարք նախագծեր է քննարկում, որոնք թույլ կտան կանխարգելել ուրախությունների ժամանակ արձակված կրակոցների պատճառով տեղի ունեցող ողբերգությունները: Մասնավորապես առաջարկվում է հարսանիքների հրավիրատոմսերի վրա գրել «Խնդրում ենք խնջույքի ընթացքում չկրակել»: Տարբեր փողոցներում տեղադրվում են ցուցանակներ, որոնց վրա գրված է «Նշեք խնջույքը առանց կրակոցների»:   

2012 հոկտեմբերի 30-ին Սաուդյան Արաբիայում անցկացվող հարսանեկան խնջույքը ողբերգական ավարտ ունեցավ: Հարսանեկան արարողության ընթացքում մահացան ավելի քան 23 մարդ:  Օդ արձակված կրակոցը դիպավ մի էլեկտրական մալուխի, որն էլ իր հերթին կպավ մետաղական դռանը: Արդյունքում 23 մարդ հոսանքահարվեց ու մահացավ:  

3. Դի գետի աղետը

08

1876 թ.-ի ապրիլի 5-ին Աբերդինում հրաշալի եղանակ էր: Սուրբ հաղորդության շրջանն էր: Դի գետի հակառակ կողմում գտնվող Թորի գյուղում տոնավաճառ էր կազմակերպվել: Բազմաթիվ մարդիկ որոշեցին այցելել այդ տոնավաճառը: Այդ ժամանակներում գետը հատելու համար անցանավակ էր օգտագործվում: Անցանավակը նախատեսված էր 32 ուղևորի համար, սակայն այդ չարաբաստիկ օրը ավելի քան 70 մարդ էր նավ բարձրացել: Երբ նրանք գետի կեսին էին հասել, ուժեղ ջրհեղեղ սկսվեց և մակընթացության պատճառով նավավարները կորցրին նավի վերահսկողությունը: 32 ուղևորի չհաջողվեց փրկել: Ուղևորների հարազատները հավաքվել էին գետի ափին՝ սպասելով, որ իրենց սիրելիների մարմինները կհայտնաբերվեն:

4. Բրեդֆորդի մարզադաշտի հրդեհը

1985 թ. մայիսին Բրեդֆորդի ֆուտբոլի ակումբը հաղթանակ տարավ ու արժանացավ ֆուտբոլային լիգայի գավաթին:  Մայիսի 11-ին ֆուտբոլասերները պատրաստվում էին դիտել սեզոնի վերջին խաղը: Խաղն անցկացվում էր Վելի Փերեյդ մարզադաշտում, որը 1908 թ.-ից ի վեր չէր բարեկարգվել: 15.40 մարզադաշտի տրիբունայում ծխախոտի վառված գլանակի պատճառով հրդեհ բռնկվեց: Կրակն արագորեն տարածվեց ու ողջ տրիբունան հաշված րոպեների ընթացքում լցվեց ծխով: Ֆուտբոլի բազմաթիվ երկրպագուներ կենաց-մահու կռիվ էին տալիս: Մարդիկ անմիջապես խուճապի մատնվեցին ու սկսեցին այս ու այն կողմ վազել՝ ձգտելով փրկվել հրդեհից: 56 մարդ մահացավ: Զոհերի թվում կային բազում երեխաներ ու տարեցներ: 265 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ ստացավ: Սա ֆուտբոլի պատմության ամենաաղետալի ողբերգություններից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել