1. «Օձի արյուն»

Հարավարևելյան Ասիայում ճանապարհորդող զբոսաշրջիկներին չես զարմացնի օձի գինով (բրնձի գինի կամ էլ հացի սպիրտ՝ մեջն օձով), կամ էլ օձի մսով պատրաստված ուտեստներով: Իսկ այ «Օձի արյուն» կոչվող կոկտեյլը ամեն մարդ չէ, որ կհամարձակվի փորձել: Դրա պատրաստման համար պետք է ընդամենը երկու բաղադրիչ՝ թունդ ալկոհոլային խմիչք (բրնձի օղի, արակ, տուակ) և գլխատված օձ: Օձին մզզում են, որպեսզի արնաքամ լինի, ու արյունը խառնում են ալկոհոլի հետ: Կոկտեյլը պետք է արագ խմել, որպեսզի արյունը չսկսի մակարդվել: Այս խմիչքը տարածված է Վիետնամում, Թայլանդում և Ինդոնեզիայում:

2. Մեսկալ
Այսպես է կոչվում մեքսիկական ավանդական ալկոհոլային խմիչքը, որը պատրաստում են ագավայի հյութից: Երբեմն այս խմիչքի մեջ ավելացնում են Hypopta agavis միջատի թրթուռ, որոնք ագավայի մակաբույծներ են: Մեսկալի պատրաստման համար օգտագործում են նաև gusano rojo (կարմիր ճիճու), թրթուռ կամ էլ chinicuil ճիճու, որը սպիտակ է: Հարկ է նշել, որ կարմիր ճիճուները ավելի են արժևորվում խմիչքի սիրահարների կողմից, քան սպիտակները:
Թրթուռներ առաջինը սկսել է օգտագործել NAVISA ընկերությունը՝ 40-ականներին, որպեսզի առանձնահատկություն հաղորդի իր արտադրանքին: Արդյունքում, մարկետինգային այս քայլը փոխառվեց նաև այլ ընկերությունների կողմից: Համարվում է, որ խմիչքի մեջ թրթուրի առկայությունը փաստում է, որ խմիչքն իրոք 40 աստիճան ալկոհոլային բաժին ունի, հակառակ դեպքում թրթուռը կլուծվեր խմիչքի մեջ:
Հաճախ մեսկալի հետ վաճառվում է կարմիր փոշիով պարկ, որը, ըստ էության, աղի, չորացրած որդերի ու չիլի պղպեղների խառնուրդ է: Մինչ մեսկալի կում անելը, այս փոշուց լցնում են ափի ետնամասի վրա և լիզում են, ինչպես տեկիլա խմելու ժամանակ:
3. Մկան գինի
Սա ավանդական խմիչքի տեսակ է, որը տարածված է Չինաստանում և Կորեայում: Դրա պատրաստաման համար օգտագործում են նորածին մկների, որոնց տարիքը չի գերազանցում 3 օրականը: Սա բացատրվում է նրանով, որ այդ տարիքում մկնիկները դեռ մազածածկ չեն ունենում և աչքերը փակ է լինում, ուստի, ըստ պատրաստողների, տալիս են խմիչքին իրենց ողջ կենսական էներգիան, ինչից խմիչքն իբր բուժիչ հատկություններ է ստանում: Նորածին մկնիկներին փակում են տարրայի մեջ, որի մեջ բրնձի գինի է լցված, և թողնում են այդպես 12-14 ամիս: Չինաստանում ու Կորեայում հավատում են, որ այս խմիչքը բուժում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աստման ու լյարդի անբավարարվածությունը:
4. Չիչա
Այս խմիչքը լայն տարածում ունի Հարավային Ամերիկայում ու հատկապես Պերուում, Չիլիում ու Էկվադորում: Չիչայի մասին հիշատակություններ գտնվել են նաև հին ինկերի կրոնական ծիսակատարությունների նկարագրերում, որտեղ դեռ նշվում էր, որ այս խմիչքը պատրաստվում է եգիպտացորենից, ինչից էլ առաջացել է խմիչքի անվանումը: Ըստ վարկածներից մեկի՝ չիչա անվանումն առաջացել է «chichab» բառից, որը կունա ժողովրդի լեզվով նշանակում է եգիպտացորեն: Սակայն այժմ տարբեր երկրներում տարբեր բաղադրատոմսով են պատրաստում այս էկզոտիկ խմիչքը: Տարբեր երկրներում դրա պատրաստման համար օգտագործում են խնձոր, դեղձային արմավենու պտուղներ, կասսավա, ամարանտ, բրինձ և այլն:
Ավանդական չիչայի բնութագրող առանձնահատկությունը այն է, որ դրա բաղադրամասերը ծամվում են կանանց կողմից, ինչից հետո այս մածուկը լուծում են տաք ջրի մեջ ու թողնում են՝ այդպես թթվի: Համարվում է, որ թուքը քայքայում է օսլան մինչև պարզ շաքարների աստիճան, որոնք նպաստում են թթվայնացմանը: Հարկ է նշել, սակայն, որ պատրաստման այս մեթոդը պահպանվում է միայն մի քանի գյուղերում, իսկ զբոսաշրջիկների համար այն պատրաստում են սովորական եգիպտացորենի ալյուրից ու առանց ծամել-թքելու:
5. Չորացված մատով խմիչք
Այս խմիչքը պատրաստում են կանադական փոքրիկ Դոուսոն քաղաքում, այն էլ կոնկրետ բարում՝ Sourtoe Coctail Club-ում, որի անվանումը թարգմանվում է որպես «Թթու մատով կոկտեյլի սիրահարների ակումբ»: Խմիչքի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ ցանկացած պատվիրված խմիչքի մեջ մարդու ոտքի մատ են դնում:
Այս ավանդույթը սկիզբ է առել 1973 թվականին, երբ կապիտան Դիկ Ստիվենսոնը, կատակելով խմիչքի մեջ էր գցել պատահաբար գտած ցրտահարված ոտքի մատ և առաջարկել էր իր ընկերներին համտեսել այդ խմիչքը: Կատակը բոլորի դուրն այնքան էր եկել, որ վեր էր ածվել ավանդույթի: Սկզբում այդ մատը գցում էին շամպայնի մեջ, սակայն ժամանակի ընթացքում այն սկսեցին գցել բոլոր խմիչքների մեջ: Անփոփոխ է մնացել միայն այն, որ բոլոր այցելուները պետք է գավաթը դատարկեն ու շրթունքներով դիպչեն մատին:
Ի դեպ, մատը կուլ տալն արգելված է: Անգամ սահմանված էր տուգանք՝ 500 դոլարի չափով, որը հնգապատկվեց, երբ ամերիկացի մի հաճախորդ անցած տարի դիտավորությամբ մատը կերավ, իսկ այդ մատն օգտագործվում էր ոչ ավել, ոչ պակաս՝ 2002 թվականից: Ի դեպ, առաջին մատը, որից սկսվեց այս ամենը, պատկանում էր մի հանքափորի՝ Լուի Լիկեն անունով, ով ցրտահարել էր ոտքի բութ մատը, ինչի արդյունքում այն ստիպված անդամահատել էին և գցել էին սպիրտով լցված շշի մեջ, որը 50 տարի անց պատահաբար գտել էր կապիտան Ստիվենսոնը:
6. Գիլպին ընտանիքի վիսկին 
Այս խմիչքի բաղադրամասերից մեկը… շաքարախտով տառապող մարդկանց մեզն է: Այս արտասավոր վիսկիի ստեղծման գաղափարը պատկանում է բրիտանացի դիզայներ Ջեյմս Գիլպինին, ով ինքն էլ հիվանդ էր շաքարախտով: Նրա խոսքերով, դա պատահականություն չէ, որ հենց մեզն է ընտրվել, որովհետև շաքարախտով հիվանդ մարդկանց մեզը հարուստ է շաքարով, որն անհրաժեշտ տարր է՝ թթվայնեցման համար: Այդ շաքարը Գիլպինը ստանում է թորելով մեզը, իսկ հետո թորած հեղուկին ավելացնում է վիսկի: Ի սկզբանե, մեզի հիմնական մատակարարը դիզայների տատիկն էր, սակայն խմիչքը այդքան էլ հաջող չէր ստացվում՝ դիզայների խոստովանությամբ, ուստի հետագայում Գիլպինը սկսեց ներգրավել նաև այլ ծեր մարդկանց, ովքեր շաքարախտով են հիվանդ:
7. Ֆուգու հիրե-սակե
Ասեղնափոր ձկների տեսակներից պատրաստվում է խիստ վտանգավոր ֆուգու կերակրատեսակը, ինչպես նաև ոչ պակաս վտանգավոր Ֆուգու հիրե-սակե խմիչքը: Այն պատրաստում են այս թունավոր ձկների չորացված լողակներից ու պոչերից: Դրանք սկզբում վառում են, հետո լցնում են սակեի մեջ: Խմիչքը խմում են միանգամից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել