Վերաքննիչ դատարանը անօրինական չի համարել Համալիրի աճուրդը. Պարզաբանում ԴեպարտամենտիցPanorama.am-ը գրում է.

Որևէ դատական ակտով չի որոշվել կասեցնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդը, այդ մասին դատարանի որոշում չկա: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և լրատվության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը` մեկնաբանելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի հայտարարությունները: 

Հիշեցնենք` փաստաբանը հայտարարել էր, թե ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշել էր կասեցնել Համալիրի աճուրդը, մինչդեռ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդեն չորրորդ աճուրդն է անցկացնում:

 «Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այսօր հայտարարելով Մարզահամերգային համալիրի շենքի չորրորդ աճուրդը, շարունակում է իր ապօրինի գործողությունները», -մեզ հետ զրույցում ասել էր փաստաբան Հակոբյանը:
  
Արսեն Բաբայանի փոխանցմամբ, իրականում Վերաքննիչ դատարանը աճուրդն անօրինական համարելու մասին որոշում չի կայացրել, այլ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքը բավարարելու մասով վերաբերել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի պարզաբանող որոշմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել