Մոսկվան կարող է հարուստ պատմություն ունենալ կամ գերիշխող լինել քաղաքականության ասպարեզում, սակայն այն հայտնվել է այցելությունների համար վատագույն քաղաքների ցուցակում:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը՝ TripAdvisor-ի Cities Survey ամենամյա հետազոտության արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ ՌԴ մայրաքաղաքի հյուրանոցներն ու խանութների անվտանգությունը այնքան էլ լավ գնահատականներ չեն ստացել: Հետազոտության արդյունքում ամփոփվել է 54.000 ճանապարհորդի կարծիքը, ովքեր ճամփորդել և նկարագրել են աշխարհի 37 զբոսաշրջային քաղաք: Մոսկվան 5 կատեգորիայում արտահայտած կարծիքների հիման վրա հայտնվել է վերջին տեղում:
Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքում պարզված լավագույն և վատագույն 20 քաղաքը:
1. Տոկիո. առաջինն է ընդհանուր ճանապարհորդական փորձառության, տաքսի ծառայության և փողոցների մաքրության առումով:
2. Նյու Յորք. երկրորդ տեղում է ընդհանուր փորձառության և լավագույն ռեստորանների առումով:
3. Բարսելոնա. երրորդ տեղում է ընդհանուր զբոսաշրջային փորձառության առումով:
4. Ստամբուլ. չորրորդն է ընդհանուր գնահատականներով:
5. Պրահա. 5-րդ տեղում է ընդհանուր փորձառության առումով:
6. Վիեննա. 6-րդն է ընդհանուր փորձառության, տարածքում հեշտ կողմնորոշվելու համար, 2-րդը՝ մշակույթի, 3-րդը՝ միայնակ ճանապարհորդելիս հարմարավետության առումով:
7. Բեռլին. 7-րդն է ընդհանուր զբոսաշրջային փորձառության, արագ կողմնորոշվելու, փողոցների մաքրության և հանրային տրանսպորտի առումով:
8. Հռոմ. լավագույնն է մշակույթի և զբոսաշրջային գրավչությունների առումով, և 8-րդը՝ ընդհանուր զբոսաշրջային փորձառությամբ:
9. Փարիզ. 9-րդն է ընդհանուր զբոսաշրջային փորձառության համար, և 3-րդը՝ մշակույթի ու զբոսաշրջային գրավչությունների առումով:
10. Դուբրովնիկ. 10-րդն է ընդհանուր զբոսաշրջային փորձառության առումով:
11. Մոսկվա. վատագույն քաղաքն է գրեթե բոլոր կատեգորիաներում:
12. Մումբայ. վատագույն քաղաքն է ընդհանուր զբոսաշրջային փորձառության առումով:
13. Պունտա Կանա. երկրորդ վատագույն քաղաքն է ընդհանուր առմամբ, հատկապես՝ ռեստորանների, գրավչությունների, գնումների և միայնակ ճանապարհորդելու համար:
14. Մարաքեշ. վատագույնն է գիշերային կյանքի և ընտանիքի բարեկեկեցության առումով:
15. Շարմ էլ Շեյխ. վատագույնն է մշակույթի առումով:
16. Պեկին. երկրորդ վատագույնն է տաքսի ծառայության առումով:
17. Հանոյ. երկրորդ վատագույնն է հանրային տրանսպորտի առումով:
18. Ռիո դե Ժանեյրո. վատ գնահատականներ է ստացել դրամի արժեքի, գնումների և հյուրանոցների համար:
19. Բրյուսել. ցածր է գնահատվել հյուրանոցների ու տաքսի ծառայության համար:
20. Կոպենհագեն. 3-րդ վատագույն քաղաքն է դրամի արժեքի համար, սակայն այնքան էլ վատ դիրքում չէ ընտանեկան բարեկեցության առումով:
Աղբյուրը