Լրագրող Մանուկյանին «վերբովկայի» փորձ կատարած անձին անհրաժեշտ է անմիջապես ազատել աշխատանքից՝ ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Առաջինը, որ կես ժամվա ընթացքում անցնում է սպառնալիքների, այդպես չեն պետության (եթե օգտագործեմ իր ձևակերպումը) «կարիքների» համար մարդ հավաքագրում, երկրորդ, որ առանց իր իմացության իրեն ձայնագրում են. դա արդեն ոչ պրոֆեսիոնալիզմի գագաթնակետն է: Ինչ վերաբերում է լրագրողին, կուսակցության անդամին (իսկ այնուհետև նաև վարչության անդամին) հավաքագրելուն, ապա այս դեպքում տվյալ կառույցը, եթե, իհարկե, հավաքագրելը հավաքագրողի նախաձեռնությունը չէր, ինչին խիստ կասկածում եմ, մեր երկրում գործում ոչ թե հանուն Հայաստանի, այլ հաստատ այլ երկրի, ենթադրում եմ, որ հյուսիսային միջնորդավորված հարևանի: Իմ պատկերացրած ԱԱԾ-ն անկախ երկրում լինելու է այն կառույցը, որին կուզենային մարդիկ միանալ ոչ թե վախի ու սպառնալիքի ու ճնշման ներքո, այլ հայրենիքին ծառայություն մատուցելու նպատակով:



