antiVirus-ին տանջող ցավը ինձ էլ է պատել: Մի անգամ իրա մասին վատ-վատ բաներ էի գրել, բայց այս վիդեոն նայելուց հետո կարծիքս փոխվեց :D

Նույն թեմային շատ շուտ ես էլ էի անդրադարձել նույն նկատառումներից ելնելով: Ահա այդ գրառումը: Անտիվիռուսի վիդեոն ահագին մեկնաբանողներ ունեցավ մասնավորապես մարզերի բնակիչների կողմից:Անգամ մեկը գրել էր« Սիրելի Երեւանցիներ, փոխեք ձեր մտածելակերպը»:

Այ սա է մեր խնդիրը. միշտ տարբերություն ենք դնում մեր մի կտոր հողի վրա ապրողների միջեւ: Երեւանցու մտածելակերպը ոչ մի դեր չի խաղալու այսպիսի ասֆալտապատման վերացման գործում: Մի մոռացեք նաեւ, որ գեղ չկա որ գել չլինի: Ամեն տեղ տարաբնույթ մտածելակերպի մարդիկ կան եւ ընկերների ընտրություն կատարելիս ոչ թե պիտի ուշադրություն դարձնել նրա բնակավայրը, այլ՝ մտածելակերպը, ինտելեկտը…

Ճիշտ է, էսօրվա դրությամբ մենք չունենք այն զվարճանքի վայրերը, որ Երեւանում կան, բայց դա չի նշանակում, որ դրա բացակայությունից մարդու զարգացածությունը ընկնում է:

Ու եթե ուզում եք Լոռու մարզի եւ առհասարակ մարզերի մասին լավ պատկերացում կազմել, քիչ նայեք կիսաբաց լուսամուտները: Երբեմն այդ հաղորդումը միայն շոու է, իսկ մասնակիցները՝ կիսասոված մարդիկ, ում ամեն գնով փող է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել